Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


Գնացի իր զորամաս, շորերը այնտեղ էր, հավաքեցի, բերեցի. Քյարամ Սլոյանի հայրը Մարտակերտից (լուսանկար)

PHOTO

Armtimes.com-ը գրում է.

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում վերսկսված մարտական գործողություների ընթացքում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը, որ շաբաթ օրը մեկնել էր Մարտակերտ՝ «էրեխու բարձից հոտ առնելու», իրերը բերելու, նրա զոհվելու վայրը տեսնելու, վերադարձել է այնտեղից:

Մեզ հետ զրույցում Քյալաշ Սլոյանը պատմեց, որ 3 օր է մնացել Մարտակերտում, հասցրել տեսնել զորամասը, որտեղ Քյարամը ծառայել է, վերցնել նրա հագուստը, ուսապարկը, ամանն ու գդալը:

«Գնացի իր զորամաս, շորերը այնտեղ էր, հավաքեցի, բերեցի: Իր ուսապարկը, ամանը, գդալը, ամեն ինչ տվեցին: Հետո «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով մեզ (Քյալաշ Սյոյանին, որդիներին, եղբոր որդիներին, եղբորը-խմբ.) տարան դիրքերը, որտեղ մահացել է Քյարամը: Այնտեղ ծաղիկ էին դրել, իր գլխարկն էր դրված, ես էլ նկարվել եմ այդտեղ»,- պատմեց պարոն Սլոյանը: Նա նշեց, որ ցանկանում էր ավելի երկար մնալ դիրքերում, տեղանքն ուսումնասիրել, սակայն թույլ չեն տվել՝ ասելով, որ առաջնագծում լինում են միայն զինծառայողները:

Քյալաշ Սլոյանն ասում է, որ որդու իրերը պատրաստվում է դնել սենյակում՝ Քյարամի իրերի համար «ստեղծված» փոքրիկ անկյունում: Ցանկության դեպքում նա որոշ իրեր պատրաստ է նվիրել հայրենի Արտաշավան գյուղի (Արագածոտնի մարզ) դպրոցին, որտեղ Քյարամի անունով ռազմագիտության դասարան է անվանակոչվել:

Խոսելով Մարտակերտ այցելությունից հետո իր հոգեվիճակի փոփոխության մասին՝ Սլոյանն ասաց, որ հիմա ավելի հանգիստ է, քանի որ որդու ապրելակերպի, անցկացրած վերջին օրերի, զոհվելու հանգամանքների հետ կապված գրեթե ամեն ինչ իր աչքի առջեւ է.

«Էստեղ շատ բան էին խոսում, թե իբր նռնակով պայթեցրել է, եւ այլն: Գնացի, իր ընկերների, հրամանատարների հետ խոսեցի, պատմեցին՝ ոնց է մահացվել էդ էրեխեն: Ասում էին նռնակ են քաշել, իրենց տրաքացրել. տենց բան չկար: Հենց կռիվը սկսվել է, Օհանյանին (հրամանատար) խփել են, Քյարամը գոռացել է, թե վիրավոր կա: Մի զինվոր է եկել, Օհանյանի մարմինը փորձել են մոտեցնել շտապօգնության մեքենային, էրեխա են, չեն հասկացել, որ մահացած է: Էդ ընթացքում Քյարամը եւս վիրավորվել է, ասել է հետ կգաք, որ ինձ էլ օգնեք: Մինչեւ նրանք հետ են եկել, որ Քյարամին օգնեն, արդեն թուրքերը լցվել են խրամատ: էդ խրամատում էլ զոհվել է: Մի քանի ժամ հետո տղերքը հետ են վերցրել մեր պոստը, նոր կարողացել են դիակը հանել հողի տակից. ականի պայթյունից վրան հող է լցված եղել»,- պատմեց Քլոյանը՝ հուզմունքը հազիվ զսպելով շարունակելով. «Ընկերներին էլ տեսա, շատ լավ բաներ էին ասում Քյարամի մասին, գովում էին, որ լավ, ուշադիր զինվոր է եղել: Մի հրամանատար կար, հարցրի Քյարամի մասին՝ ասեց ինքը հզոր զինվոր էր»:

Ի դեպ, Արցախ այցելությունից առաջ մեզ հետ զրույցում Սլոյանն ասել էր, որ Գանձասարում միջոցառում է լինելու, որին հրավիրված է մասնակցելու: Նա պատրաստվում էր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ գնալ այնտեղ: Այսօր մեր հարցին, թե մասնակցե՞ց այդ միջոցառմանը՝ Սլոյանը պատասխանեց.

«Կոմանդոսենք գնացին,  ես Մարտակերտից պետք է միանայի իրենց, բայց արդեն սիրտս չտվեց, միանգամից եկա տուն: Չկարողացա գնալ»: 

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը այն զինծառայողն էր, ում սպանելուց հետո ադրբեջանցիները նաեւ գլխատել էին, գլուխը գյուղերում պտտել, հպարտացել իրենց արածով: Քյարամին հուղարկավորելուց 7 օր անց միայն Կարմիր խաչի միջնորդությամբ նրա գլուխը վերադարձրին, որի պատճառով էլ զոհված զինծառայողին վերահուղարկավորեցին: 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive