Յովետիչ․ «Ինտեր» եմ տեղափոխվել հաղթելու համար
SPORT«Ինտերի» նորեկ Ստեֆան Յովետիչը հայտարարել է, որ ուրախ է նոր ակումբ տեղափոխվելու կապակցությամբ և անդրադարձել է խնդիրներին, որոնց բախվել է «Մանչեսթեր Սիթիում» հանդես գալու տարիներին։
-Շատ ուրախ եմ «Ինտերի» մասնիկը դառնալու համար։ Հույս ունեմ, որ առաջիկա մրցաշրջանը թիմին կբերի այնտեղ, որտեղ արժանի ենք լինել։ Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ։ Մենք լավ թիմ ունենք և կարող ենք հաջողությունների հասնել։ Խոսել եմ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի և տնօրեն Պիերո Աուսիլիոյի հետ, նրանք են ինձ համոզել տեղափոխվել «Ինտեր»։ Ուրախ եմ, որ նման ընտրություն եմ կայացրել։
«Մանչեսթեր Սիթիում» որոշ խնդիրներ ունեի, սակայն խնդիրների միայն ես չէի, որ բախվում էի դրանց։ Անգամ երբ լավ մարզավիճակում էի, ինձ խաղալու հնարավորություն չէին տալիս։ Ամեն դեպքում չեմ ցանկանում խոսել «Սիթիի» մասին։ Իտալիայի առաջնությունում մեր գլխավոր մրցակիցը «Յուվենտուսն» է լինելու, բայց ես հույս ունեմ՝ կկարողանանք հաղթել նրանց,-Յովետիչի խոսքը մեջբերված է «Mediaset Premium»-ից։
Հիշեցնենք, որ Յովետիչը 2013 թվականին է «Ֆիորենտինայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում մասնակցել է 44 խաղի, խփել է 11 գոլ։