Կայունության եվրոպական մեխանիզմը Հունաստանին 30 տարի ժամկետով վարկ կտա
INTERNATIONAL NEWSԿայունության եվրոպական մեխանիզմը Հունաստանին 30 տարի ժամկետով վարկ կտա: Այս մասին հայտնել է Հունաստանի էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, նավատորմի եւ տուրիզմի նախարար Յորղոս Ստատակիսը:
Նրա խոսքով, համաձայնագրի հետ մեկտեղ տեղի կունենա պարտքի վերակազմավորում, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկից ու Արժույթի միջազգային հիմնադրամից նախկինում վերցրած վարկերի մի մասը կփոխարինվի:
«Համաձայնագիրը դժվար, բայց տնտեսապես կենսունակ է, քանի որ այն վերացնում է Grexit-ի ռիսկը, ապահովում մեղմ բյուջետային համախմբում եւ 35 մլրդ եվրոյի զարգացման լրացուցիչ փաթեթ: Դա ներառում է նոր երկարատեւ վարկ (30 տարով), որը կփոխարինի ԵԿԲ-ից ու ԱՄՀ-ից կարճաժամկետ վարկերի մի մասը»,-ասել է Ստատակիսը, հաղորդում է «Փրայմը»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



