Քսանից ավելի մարդ է զոհվել Հաիթիի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով
SOCIETYԱռնվազն 21 մարդ է զոհվել Հաիթիի ափերի մոտ ոչ մեծ նավի խորտակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները:
EFE գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Բոմբարդոպոլիս քաղաքից Հաիթիի հյուսիսի Գոնաիվ ուղեւորվող նավը աղետի է ենթարկվել ուժեղ փոթորկի պատճառով:
Ներկայում հայտնի չէ՝ ընդամենը քանի մարդ է եղել նավի վրա: Նշվում է, որ ուղեւորներից ոմանց հաջողվել է փրկվել: Նրանք հոսպիտալացվել են:
Փրկվածներին, ինչպես նաեւ զոհվածների մարմինների որոնման գործողությունները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



