Մեխիկոն կրկին ավտոմեքենաների օգտագործման սահմանափակումներ Է մտցնում օդի աղտոտման պատճառով
INTERNATIONAL NEWSԲնապահպանական ծանր իրադրությունը Մեխիկոյի իշխանություններին կրկին հարկադրել Է կիրառելու անձնական ավտոտրանսպորտի օգտագործման սահմանափակումներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով քաղաքի շրջակա միջավայրի հանձնաժողովին, մայիսի 2-ին հայտարարվել Է բնապահպանական տագնապÕ « առաջին փուլը: Գուստավո Մադերոյի շրջանում օզոնի մակարդակը գերազանցել Է բոլոր թույլատրելի նորմաները եւ հասել 168 կետի: Ընդհանուր առմամբ քաղաքում օդի որակը գնահատվում Է՝ «շատ վատ»:
Բնապահպանական տագնապի պատճառով քաղաքի իշխանությունները խստացրել են անձնական ավտոտրանսպորտի օգտագործման սահմանափակումները: Այսպես, մայիսի 3-ին չեն կարող երթեւեկել 7 եւ 8, ինչպես նաեւ 1 եւ 2 թվերով վերջացող համարանիշերով ավտոմեքենաները:
Մարտ ամսվա կեսերին Մեխիկոյում 14 տարվա ընթացքում առաջին անգամ արտակարգ դրություն Էր հայտարարվել օզոնի արտասովոր բարձր խտության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



