Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Սեֆիլյանը կոչ է անում կամավորներ հավաքագրել

SOCIETY

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն հանուն հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում է հայտարարել։

Հայտարարության մեջ մասնավորապես գրված է, որ 1994թ. մայիսի զինադադարից հետո խաղաղություն չհաստատվեց: «Ջախջախված հակառակորդն օգտվեց առիթից եւ ժամանակն օգտագործեց հզորանալու եւ պատերազմը շարունակելու համար: 2014թ. օգոստոսից սկսած՝ նա մեր դեմ վարում է սողացող պատերազմ եւ ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի ծանր հարվածներ է հասցնում՝ նպատակ ունենալով այդպես արնաքամ անել մեզ եւ մի օր լայնածավալ պատերազմի միջոցով ոչնչացնել մեր երկիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում են կազմակերպության վարչությունից, ապրիլի սկզբին տեղի ունեցած աննախադեպ մասշտաբի եւ ակտիվության ռազմական գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ հակառակորդն ամեն պահի կարող է սկսել այդ լայնածավալ պատերազմը, մինչդեռ երկրի «քաղաքական ղեկավարությունը» համարժեք քայլեր չի կատարում մարդկային ու այլ ռեսուրսները մոբիլիզացնելու եւ մեր գլխին կախված նոր ցեղասպանության ու հայրենազրկման վերահաս սպառնալիքը չեզոքացնելու համար:

Նրանց համոզմամբ՝ հայությունը, հաշվի առնելով վիճակի օրհասականությունը, պարտավոր է «քաղաքական ղեկավարության» որոշումներին սպասելու փոխարեն հասարակական հիմունքներով ինքնակազմակերպվել՝ մեզ ոչնչացնելու նպատակ ունեցող հակառակորդին գլխովին ջախջախելու ու ծնկի բերելու հրամայականով: Ողջունելով մինչ օրս խրամատում կանգնած զինվորին աջակցելու համար առանձին խմբերով ու անհատապես ճակատ մեկնած կամավորներին՝ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները, միևնույն ժամանակ, հորդորում են ճիշտ գնահատել ուժերը եւ փաստել, որ հակառակորդին ծնկի բերելու համար անհրաժեշտ է համախմբել ամբողջ հայության ներուժը եւ կազմակերպվել որպես ազգ-բանակ:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը, նախագահ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, ղեկավարվելով ազգ-բանակի վերածվելու եւ հակառակորդին ծնկի բերելու հրամայականով, հայտարարում է կամավորների ցուցակագրում:

Այս հայտարարությամբ կոչ է արվում քսանից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ եւ արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց ցուցակագրվել եւ պատրաստ լինել մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ թիկունքում։ Մեր տեղեկություններով՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն դիմելու է Պաշտպանության նախարարությանը՝ կամավորների մասնագիտական, մարտական եւ ֆիզիկական պատրաստման համար միջոցներ տրամադրելու եւ պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ ռազմական գործողությունների դեպքում ՀՀ Զինված ուժերում նրանց ըստ մասնագիտական եւ ֆիզիկական կարողությունների ներառելու հարցով:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome