Հայաստանում մայիսը տեղումնառատ է լինելու
SOCIETYՀայաստանի Հանրապետության տարածքում մայիսին տեղումները և ջերմաստիճանը կլինեն նորմայի սահմաններում՝ առանց շեղումների: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մենք սպասում ենք այնպիսի մայիս, որը համահունչ է մեր երկրի կլիմայական պայմաններին՝ առանց շեղումների»,- նշեց Սուրենյանը:
Նա հավելեց, որ մայիս ամիսը տեղումնառատ է լինելու: «Հանրապետության տարածքում մայիսն ամենախոնավ ամիսն է տարվա մեջ: Եվ եթե այդ տեղումները կանխատեսում ենք նորմայի սահմաններում, նշանակում է, որ բավականաչափ տեղումներ են լինելու, որովհետև մայիսին տեղումների նորմաները բավականին մեծ են»,- մանրամասնեց Սուրենյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



