Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞րն էր Երևան-Սոչի չվերթի աղետի իրական պատճառը. հայտնի դարձած հանգամանքները` դեպքից տասը տարի անց (տեսանյութ)

VIDEO

Armlur.am-ը գրում է.

2006 թվականի մայիսի 3-ը հայ ժողովրդին հերթական անգամ ծանր փորձության ենթարկեց: Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի ենթարկվեց «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը:

Օդանավում 113 մարդ կար՝ անձնակազմի 8 անդամ և 105 ուղևոր: Օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացան: Այս օդանավն «Արմավիայի» երրորդ «Airbus A320-211»-ն էր: Այն արտադրվել էր 1995-ի հունիսին ֆրանսիական «Airbus» ընկերության կողմից (գործարանային համարը` 547):

Աղետի ենթարկված A-320 ինքնաթիռի ուղևորների դիակներն ու մարմնի մասերը «Արմավիա» ընկերության հատուկ կատարած չվերթով փակ ցինկե դագաղներով տեղափոխվեցին Երևան: Մոսկվայում անցկացված փորձաքննությամբ հաստատվեց զոհվածների ինքնությունը: Գտնվածներից հինգը Երևանից էին, մյուսները` Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռու մարզերից:

Ողբերգությունից 10 տարի է անցել, սակայն մինչ օրս հայտնի չէ ավիավթարի իրական պատճառը: Նախնական վարկածը եղանակային վատ պայմաններն էին, սակայն այս տարբերակը շատ արագ հերքվեց: Եթե վթարի առաջին օրերին գոնե հույս կար, որ ուր որ է՝ կգտնվեն սեւ արկղերը, կվերծանվեն վրացի եւ ռուս դիսպետչերների եւ հայ օդաչուների խոսակցության ձայնագրությունները, դրանք կհամեմատվեն արկղերի ձայնագրության հետ ու կունենանք կատարվածի ամբողջական պատկերը, ապա այսօր արդեն չնչին հույս է մնացել, որ ընդհանրապես որեւէ բան մեջտեղ դուրս կգա: Խոսակցության ձայնագրության այն հատվածում, որում դիսպետչերները մեր օդաչուներին ասում են՝ «Ռոստովը խնդրում է ճշտել ձեր վառելիքի մնացորդը եւ պահեստայինը», ձայնագրությունը «շատ լավ որակի» չէր, տեխնիկական վնասվածք էր ստացել, եւ այն չի հաջողվել վերծանել. լսվում է միայն օդաչուների այս պատասխանը՝ «վերադառնում ենք Երեւան»: 

Տարօրինակն այն է, որ խոսակցության որոշ հատվածները նորմալ լսվում են, իսկ դիսպետչերների՝ ինքնաթիռի տեխնիկական վիճակի, վառելիքի եւ այլ խնդիրների հետ կապված հարցերի պատասխանները չեն վերծանվում: Նրանք, ովքեր այդ օրը օդանավակայանում են եղել, պնդում են, որ միանգամայն բարենպաստ եղանակ էր, որ Սոչիում շատ քիչ է նման լավ եղանակ լինում: Տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ հավաստիացնում էին, որ «ոչ մի փոթորիկ, մառախուղ կամ նման բան չի եղել»:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում չի լիցքավորվել, այն վառելիք է վերցրել Մոսկվայից: Սոչիում շրջանառվող երկրորդ վարկածի համաձայն, A320-ը գերարդիական էլեկտրոնային բարդ համակարգ ունի, որոնցից օդաչուն չի կարողացել գլուխ հանել, բացի այդ, այդ ինքնաթիռով արգելվում է կտրուկ շրջադարձեր կատարել, մինչդեռ օդաչուն փորձել է, տարածությունը գետնից շատ ցածր է եղել ու առաջամասով դեպի ներքեւ է իջել՝ կորցնելով կառավարումը:

Դեպքի մասին այլ մանրամասներ հասարակությանը դժվար թե հաջողվի ստանալ, քանի որ դրանից օրե անց լուրեր են տարածվել, թե քանի որ սեւ արկղը շատ խորն է եւ չի հաջողվել դուրս բերել, հնարավոր է այն արդեն վնասված լինի ինչ-որ թթուներից:

Կատարվածը 2006-ի առաջին խոշոր ավիավթարն էր աշխարհում ու «Airbus A320»-ի պատմության մեջ 6-րդ ամենամեծը զոհերի թվով: Աղետից մի քանի ամիս անց միայն Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հայտարարեց օդանավի կործանման պատճառների մասին: ՄԱԿ-ի պաշտոնական եզրակացությունը, սակայն, հայկական կողմը միանշանակ չընդունեց: Բացի դրանից՝ մինչ օրս էլ շրջանառվում են տարբեր ոչ պաշտոնական վարկածներ, որոնք ենթադրաբար հանգեցրել են 113 հոգու մահվան:

Մանրամասները՝  տեսանյութում

 

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome