Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


«Մենակ գար, ես իմ ախպորս տեսնեի, էս բանը չեղներ… ես իմ ախպորս տեսա, բայց արդեն հողի տակ». 8-ամյա Հակոբը կարոտում է զոհված Վլադիմիրին

SOCIETY

Ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով մահացած Վլադիմիր Մելքոնյանը Գյումրիից էր: 1996թ. ծնված զինծառայողն ընտանիքի կրտսեր որդին էր. ավագ եղբայր ունի: Հայրը մասնակցել էր Արցախյան պատերազմին, սակայն տարիներ անց պատերազմի ընթացքում ձեռք բերած հիվանդությունից մահացել էր, երբ Վլադիմիրը դեռ փոքր էր: Ընտանիքն այժմ բնակվում է Գյումրիում գտնվող բնակարանում, որը ստացել են տարիներ առաջ վթարային վիճակում. այժմ տունն ավելի վատ վիճակում է:

Վլադիմիրի մորաքրոջ` տիկին Սիրանույշի խոսքով, ընտանիքի հիմնական եկամուտը ծնողների թոշակն է:

Վլադիմիրը կոչումով կրտսեր սերժանտ էր, ջոկի հրամանատար, դիրքի ավագ: Հրազենային վիրավորում էր ստացել կրծքավանդակի շրջանում. մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Վլադիմիրը զինված ուժեր էր զորակոչվել 2014թ. հուլիսի 2-ին. ընդամենը երեք ամիս անց կավարտեր ծառայությունը:

Vladimir (8)

«Կըսեին՝ մեր պապան մեր ձեռից գնացել է»

Խոսելով Վլադիմիրի մասին՝ մորաքույրն ասում է` աշխույժ էր, ընկերասեր: «Կարող էր հոգին տալ իր ընկերների համար: Միշտ կռիվների մեջ է եղել ընկերներին պաշտպանելու համար: Եթե ընկերը շոր չունենար, հագի շորը կհաներ, կուտար ընկերոջը: Ընկերներին կբերեր, կըսեր` տատիկ, հաց սարքե, սոված են երեխեքը, թող հաց ուտեն, մեղք են, հանկարծ բան չըսես: Ընկերներին կբերեր, ծոցը կքնցներ: Միշտ ընկերասեր է եղել, միշտ կանգնած է եղել ընկերների կողքին: Մեզ եկան, պատմեցին, որ չի թողել նոր գնացած երեխեքին հանկարծ ինչ-որ մեկը վատ բան ըսե, մեկը մեկին նեղեցնե: Ըդպես բան գոյություն չի ունեցել իր ծառայության օրոք: Բոլոր երեխեքն իրեն սիրել են: Կըսեին՝ ինքը մեր պապան է: Որ մահացել էր, կըսեին՝ մեր պապան մեր ձեռից գնացել է: Ինքն ըդպես երեխեքին հավաքել է իր բռի մեջ, կարողացել է ընբես կառավարել, որ լսեն զորամասի մեծերին և ենթարկվեն: Ինչ պետք է եղել, դիմել են իրեն: Ինքը կառավարել է, ամեն ինչ կազմակերպել, կարողացել է ամեն ինչ անել իր ընկերների համար»:

Vladimir (10) Vladimir (5)

«Չիդեմ, թե Աստված ինչի իրեն չհասավ»

Մորաքրոջ խոսքով` Վլադիմիրը մինչև բանակ գնալը սովորել է քոլեջում. «Ինքը մեզ միշտ կըսեր, որ Ղարաբաղում պիտի ծառայի: Կըսեի` ազիզ ջան, դու որ սրտով էլ ուզենաս, քեզ Ղարաբաղ չեն տանի, որովհետև դու ծնողազուրկ ես: Կըսեր` չէ, կտեսնեք, ես կերթամ, կքաշեմ ու Ղարաբաղ էլ կընգնիմ: Ինչխ որ իր մտքով անցած էղներ: Ինքը անընդհատ կըսեր` ես Ղարաբաղ պիտի երթամ: Իրենք երկու եղբայր էին, մեծ ախպերն էդ ժամանակ Իջևան կծառայեր: Ախպերն իրեն երեք տարի չէր տեսել: Ախպերը մեկ տարվա ծառայող էր, ինքը գնաց բանակ: Արձակուրդ էլ շատ չեկավ: Ընդամենը մեկ անգամ է արձակուրդ եկել այդ ընթացքում»:

Վլադիմիրն այնքան սիրված է եղել, որ ծառայակից ընկերներից մեկը՝ Գևորգ Վարդանյանը, զանգահարել է հորեղբոր որդուն ու հորդորել անպայման գնալ Վլադիմիրի թաղմանը. ընդամենը մի քանի օր անց զոհվել է նաև Գևորգը.

«Սիրտս ընբես լցվավ, ասացի՝ ազիզ ջան, գիտեիր, որ երեք օր հետո էլ քեզ են բերելու կողքը: Ինչխ որ ընդեղ պապա էր, ըդպես էլ ստեղ է պապա: Սաղին հավաքել է իր կողքը: Հերոսներով իրար հետ են, էլի»: Մորաքույրը նշում է, որ Վլադիմիրը ծնողասեր էր. «Ամեն ինչով ամենքին հասնող էր: Չիդեմ, թե Աստված ինչի իրեն չհասավ»:

Vladimir (4)

«Կըսեր` տատիկ, պապիկ, համբերեք, կուգամ, ես ձեր էրած ամեն ինչը կհատուցեմ, բայց…»

Վերջին անգամ հարազատների հետ Վլադիմիրը խոսել է մարտի 31-ին, մորն ասել է, որ լավ է: Երբ էլ Վլադիմիրին հարցրել են, թե ինչպես է, պատասխանել է, որ ամեն ինչ «ցենտր է»: Ոչնչից չի բողոքել: Վլադիմիրի պապիկն էլ հիշում է, որ վերջին անգամ իր հետ խոսելիս՝ թոռն ասել է` երեք ամիս է մնացել, «քեզ ձիգ պահե, կուգամ, լավ կեղնի». «Ես ձիգ պահեցի, ինքն ըսպես եկավ»:

«Կըսեր՝ իմ մասին մի մտածեք, համբերեք, բան չմնաց, երեք ամիս հետո կուգամ, ամեն ինչ լավ կեղնի,- քրոջ որդու խոսքերն է մտաբերում տիկին Սիրանույշը՝ նշելով, որ Վլադիմիրը երբեք որևէ բանից չի դժգոհել,- Էնպիսի երեխա էր, որ եթե դժվարության մեջ էլ էղներ, դժվարությանը կդիմանար, այդ դժվարությունից դուրս կուգար»: Վլադիմիրը շատ նպատակներ ուներ. երկու եղբայր ուզում էին «թև ու թիկունք» լինել, օգնել տատիկին, պապիկին, ովքեր շատ դժվարությունների միջով են անցել. «Ինքը կըսեր՝ տատի՛կ, պապի՛կ, համբերեք, կուգամ, ես ձեր էրած ամեն ինչը կհատուցեմ, բայց դե…»:

Նկարագրելով դեպքը՝ Վլադիմիրի մորաքույրը նշում է, որ քրոջ որդին դիրքի ավագն է եղել, թղթեր է մոռացել, գնացել է դրանք բերելու. «Հետ գալու պահին երեխուն կրակել էին»: Դեպքը կեսօրին էր տեղի ունեցել: «Ես նստած լսում էի: Որ վիրավորվեց, հայտնեց, ես արդենգ»,- հիշում է Վլադիմիրի պապիկը:

Vladimir (6) Vladimir (2)

Բանակից զորակոչվելուց որոշ ժամանակ անց Վլադիմիրի եղբայրը մեկնել է արտագնա աշխատանքի. «Ըսավ՝ ախպերս գա, ախպորս կարգին դիմավորեմ, էն էլ… երեխեն 15 օրվա գնացած էր, ինտերնետ էր մտել, դեպքը տեսել: Թողեց, եկավ»:

«Անհամբեր սպասում եմ՝ մեծանամ, իմ եղբոր նման մեծ զինվոր դառնամ»

Վլադիմիրի մորաքրոջ որդին՝

8-ամյա Հակոբը, հիացմունքով է խոսում եղբոր մասին, ասում է՝ շատ է կարոտում Վլադին: Օրերս դպրոցում Հակոբը շարադրություն է գրել և 10 ստացել: «Հեչ մարդ էդպես շարադրություն չէր գրե: Մենակ ես ու ընկերս ստացանք 10: Ես շարադրության մեջ գրել էի, որ յուրաքանչյուր մարդ, ով ապրում է, պետք է իր հայրենիքի զինվորը դառնա: Վերջում էլ գրել էի, որ անհամբեր սպասում եմ՝ մեծանամ, իմ եղբոր նման մեծ զինվոր դառնամ: Էդ «եղբայր» բառի համար ինքն ինձ 10 դրեց»:

Vladimir (9)

Հակոբը հիշում է, թե ինչպես է մի անգամ Վլադիմիրի հետ գնացել զբոսնելու, և հրավառություն է եղել. «Գծերի վրա էին դրել: Մե մարդմ էլ ճվա գը` փախե՛ք, փախե՛ք: Ես էլ կըսեմ՝ ի՞նչ է էղե, ինչի՞ կըսե՝ փախեք: Դու մի ըսա՝ է, սալյուտը գմփա գը: Վերև որ չնայեցի, գմփաց: Ասի՝ Վլա՜դ, փախի՛, Վլա՛դ, հըմի ընձի կկպնի: Վլոն ինձ արագ փախցրավ»: Հակոբը հիշում է՝ Վլադիմիրը չէր թողնում, որ եղբայրն իրեն ծանր գործի դներ: «Եթե ես գործի կանգնած էի, ինքը կըսեր՝ արի՛ ստեղ: Կտաներ, նստեցներ գը իր սենյակը, կըսեր՝ նստի՛ մինչև գամ: Խելոք նստեի գը, մինչև ինքը կուգար:

Vladimir (7)

Ըսի՝ Վլա՛դ, ի՞նչ էրեցիր, կըսեր՝ հեչ բան: Ախպորը կուգայի, կհարցնեի, կըսեր՝ ինձ մե հատըմ լավ վիրավորեց ու պրծավ: Ըսեցի՝ այ, մյուս անգամ ինձ գործի դնելը ինչ կնշանակե: Ու էլ ըդորից հետո ինքը ինձ գործի չէր դնե: Ուզենար էլ դներ, չէր կրնա, որովհետև էդ պահին Վըլոն կողքս կանգնած էր»,- պատմում է Հակոբը՝ նշելով, որ եղբայրը պաշտպանել է իրեն, իսկ երբ տեսել է, որ հրավառությունը մոտ է դրված, առանց իր ասելու՝ փախցրել էր իրեն.

Vladimir (1)

«Բայց հըմի էլ չեմ վախենա: Ինքն ընբես մի սալյուտի հիշողություն տվեց ընձի, որ ես էլ չեմ կըրնա մոռանամ ըդիգ»: Հակոբն ասում է՝ եղբորը շատ է կարոտել, բայց հիշում է, որ նա Աղդամի պոստերում երգն էր երգում. «Էդ երգն ինքը ամենաշատը կսիրեր: Կուզեի, որ Վլադիմիրը գար, թող ոտքը վիրավոր գար, տուն հասներ, մենակ տուն հասներ: Մենակ գար, ես իմ ախպորս տեսնեի, էս բանը չեղներ: Ես իմ ախպորս տեսա, բայց արդեն հողի տակ: Ինքը Աղդամի պոստերը երգեր գը, վերջում, որ կհասներ «զոհված» բառին, կըսեր՝ ընձի էս բանը պտի չեղնի, չմտածես: Մտածմունքների մեջ կընգնեի, կըսեր՝ չմտածես, ընձի էս բանը չի եղնի, ես կուգամ, կհասնիմ տուն: Եկավ հասավգ Ընբես եկավ, հասավ, որ ես իրանգ»: Հակոբն անհամբեր սպասում էր. Վլադիմիրն ասել էր՝ 3 ամսից կգա. «Ինքը վիրավոր եկավ, ընձի հետը վիրավորեց»:

Շարունակությունն՝ այստեղ 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution