Սպայական կոչումներ են շնորհվել ժամկետային զինծառայողների, ովքեր ՀՀ ԶՈւ օգտին են բեկել մարտական գործողությունների ընթացքը. ԼՂՀ ՊԲ
SOCIETYԱպրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:
Նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



