Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է մասոնությունը և ո՞րն է նրանց դերը համաշխարհային պատմության մեջ

ANALYSIS

Մասոնների ու մասոնության մասին շատ է գրվել, շատ է խոսվել: Երբեք էլ այդ խոսակցությունների պակասը չի լինի, սակայն այդ կազմակերպությունները դեռևս շատ գաղտնիքներ ունեն: Դժվար է տարանջատել կեղծը և ճշմարիտը, իրականն ու հորինվածքը, քանզի այդ կառույցի մասին կա հազար կարծիք, հազար տեսակի վերաբերմունք…

Այս ամենի հետևում կա էջ, որը առավել քիչ է լուսաբանվել՝ ի՞նչ կապ կա հայերի և մասոնների միջև, ովքե՞ր էին հայ մասոնները, որո՞նք էին հայկական առաջին օթյակները:

Այս հոդվածաշարով կփորձենք քիչ թե շատ լույս սփռել այս թեմայի վրա, սակայն կներկայացվենք միայն այն տեղեկությունները, որոնց ճշմարտացի լինելուն ավելի հակված ենք: Այս հոդվածաշարում կներկայացվեն փաստերը՝ առանց զգացմունքայնություն և ռոմանտիկայի:

Այսպիսով, ի՞նչ է մասոնությունը և մասոնական կազմակերպությունները:

Մասոնական օթյակների նմատակը, կարելի է ասել՝ «ազատ որմնադիրների» համախմբումն է: Կոպիտ ասած՝ օթյակները մասոնների գրասենյակներն են, որտեղ նրանք հավաքվում են, ժողովներ անում, որոշումներ ընդունում և այլն: Մասոնական օթյակի ստեղծման պարտադիր պայմաններից է այն, որ դրա հիմնադիրը պետք է լինի մասոն, օթյակը առնվազն 7 պաշտոնյա պետք է ունենա: Օթյակներում պաշտոնները տարբեր են՝ լինում են ընտրովի և նշանակովի: Ամենագլխավոր պաշտոնը Գերագույն վարպետի պաշտոնն է, որն ընտրովի է: Նա ընտրվում է օթյակի անդամների կողմից: Պաշտոնավարման ժամկետը տարբեր է, օրինակ՝ Հայոց գերագույն օթյակումը վարպետի պաշտոնավարումը 2 տարի է տևում: Մյուս պաշտոնյաներից են գանձապահը, քարտուղարը, օթյակի պահապանը և այլն:

Լուսանկար 1

Անգլիայի Միացյալ գերագույն օթյակի շենքը՝ Լոնդոնում

Ազատ որմնադրությունը կրոնական կազմակերպություն չէ: Ըստ մասոնների՝ մասոնության նպատակը ճշմարտության որոնումն է, անհատի կատարելագործումը, մարդկանց մեջ հայրենասիրություն, բարոյականության գիտակցում, աշխարհի հանդեպ պատասխանատվության զգացում արթնացնելն ու զարգացնելը: Որպես կանոն՝ պատահական մարդիկ մասոն չեն կարող լինել:

Մասոնությունն առաջացել է Անգլիայում, իսկ թե հատկապես որ թվականին, մասոնագիտությանը հայտնի չէ: Այս առումով կան մի քանի թվականներ, որոնք կապված են մասոնության ակունքների հետ: Օրինակ՝ ըստ փաստաթղթերի՝ մասոնական առաջին օթյակը ստեղծվել է Շոտլանդիայում 1598թ.: Այդ օթյակը Էդինբուրգի N1 Մարի կապելլա օթյակն էր: Հաճախ մասոնության կազմավորման թվական է նշվում 1717-ը (Լոնդոն):

Հայտնի են հարյուրավոր մասոններ, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային պատմության վրա: Նրանցից շատերը եղել են աշխարհահռչակ երաժիշտներ, արվեստագետներ, գիտանականներ և քաղաքական գործիչներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հայտնի մասոններից են Մոցարտը, Գյոթեն, Վոլտերը, Բեկոնը, Վիկտոր Հյուգոն, Ռեդյարդ Քիպլինգը, Նապոլեոնը և այլք:

Կան մի շարք երկրներ, որոնց պատմության մեջ մեծ գործունեություն են ծավալել մասոնները և ունեն անուրանալի դեր այդ երկրի զարգացման գործում, օրինակ՝ Արգենտինան: Այդ երկրի դրոշի (ընդունվել է 1812 թվականի փետրվարի 27-ին ) հեղինակը պետական, ռազմական գործիչ Մանուել Բելգրանոն է, իսկ ազգային օրհներգի հեղինակը՝ Լոպես Պլանեսը: Նրանք երկուսն էլ մասոն էին:

Լուսանկար 2

Մանուլ Բելգրանոն և Արգենտինայի դրոշը

Հաջորդ հոդվածում ևս կներկայացվեն որոշ տեղեկություններ մասոնության մասին, մասնավորապես՝ ովքե՞ր կարող են մասոն դառնալ, ինչպե՞ս են դառնում մասոն, մասոնական խորհրդանիշները և այլն:

Հաջորդ հոդվածի հիմնական նյութը կվերաբերի հայկական մասոնական առաջին օթյակներին: Առաջին հայկական մասոնական օթյակը հիմնադրվել է 1864 թվականին:

Շարունակելի...

Էրիկ Իսրաելյան 

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms