Հայ գիտակները Բաթումի ինտելեկտուալ խաղերի առաջնությունում հաղթել են ադրբեջանցիներին
SPORTՀայ գիտակների «ՆՈՒԻԽ» թիմը հաղթող է ճանաչվել Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնության «Բրեյն Ռինգ» խաղում: Հայ գիտակների թիմը եզրափակիչում հանդիպել է ադրբեջանական «Բակինսկայա ժեմչուժինա» թիմին՝ հաղթանակ տոնելով վերջինիս նկատմամբ:
Բաթումում մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում է Հայաստանը ներկայացնող 8 թիմ՝ «Պերեզագրուզկա», «ՆՈՒԻԽ», «Հայաստան», «Նեմեսիս», «Բլեք Սթար», «Պրոմեթեյ», «Կոտայք», «Արսենալ»:
Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում է Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադերբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և մերձբալթյան երկրների մոտ 50 թիմ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



