Քուրդ զինյալները Մարդինում հարձակվել են ժանդարմերիայի վրա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Դերիք գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են իրականացրել թուրքական ժանդարմերիայի բաժանմունքի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պայթուցիկով բեռնավորված մեքենայով իրականացված հարձակման հետևանքով մեկ զինվոր մահացել է, 10-ը վիրավոր են, ընդ որում նրանցից երկուսի վիճակը ծանր է: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է հարակից գյուղում:
Պայթյունն իրականացրած քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով դեպքի վայր են ժամանել մեծ թվով թուրք ուժայիններ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



