Զախարովան Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է Օսմանյան կայսրության ճակատագրի մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխանությունները երազում են վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն մոռանում են նրա ճակատագրի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 4-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Այնպիսի տպավորություն Է, որ նա (Թուրքիայի կառավարությունը) ցանկանում Է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի ինչ-որ հզորությունը: Համենայն դեպս, նրա արդի քաղաքականության բոլոր բաղադրիչները հենց նման պատկեր են ստեղծում: Ինչ վախճան ունեցավ Օսմանյան կայսրությունը, գիտենք բոլորս»,- ասել Է Զախարովան:
Դիվանագտը նշել Է, որ Ռուսաստանը բոլոր միջոցներով փորձում Էր բանակցությունների սեղանի շուրջը կարգավորել Անկարայի հետ տարաձայնությունները, սակայն ամեն ինչ դեմ Է առնում Թուրքիայի ներկայիս իշխանություններին, որոնց Մոսկվան «հանդուրժում Էր շատ երկար»: «Ինչ ոլորտ Էլ վեցնենք՝ Ղրիմ, Սիրիա, փախստականներ, ահաբեկչություն, ազգային հարց եւ այլն, ամենուրեք մենք տեսնում ենք Թուրքիայի ղեկավարության բացարձակ դեստրուկտիվ դերը»,- արձանագրել Է նա:
Ըստ որում Զախարովան այն կարծիքն Է հայտնել, որ հարկ չկա մոտ ժամանակներս Անկարայի դիրքորոշման փոփոխման հույսեր տածել, քանի որ Թուրքիայի իշխանությունները «սրում են իրադրությունը»:



