15 մարդ է սպանվել սիրիական գյուղի վրա «Ջեբհաթ ան նուսրա»-ի զինյալների հարձակման հետեւանքով
INTERNATIONAL NEWS«Ջեբհաթ ան նուսրա» խմբավորման ահաբեկիչները Սիրիայում հարձակվել են Խվեյն գյուղի վրա, որը գտնվում Է Իդլիբի նահանգի հյուսիսարեւմտյան շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA լրատվական գործակալությանը, զինյալները սպանում Էին կառավարության կողմնակիցների ընտանիքների անդամներին: Գործակալության տվյալներով՝ զոհվել Է 15 մարդ, այդ թվում՝ չորս երեխա:
Բնակիչների կողմից կանչված աշխարհազորայինները ծայրահեղականներին դուրս են մղել գյուղից: Մարտերի ընթացքում սպանվել Է առնվազն 25 արմատական:
Խվեյնը 25 կիլոմետր Է հեռու Խան Շեյխուն քաղաքից, որը ելուզակային կազմավորումների պատվարն Է համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` ТАСС
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



