3 միլիոն դիտում՝ 2 ամսում. Իվետա Մուկուչյանի «LoveWave»-ի ալիքները տարածվում են
VIDEOԸնդամենը 2 ամիս առաջ հայ եւ եվրոպացի հանդիսատեսի դատին ներկայացվեց Եվրատեսիլ 2016-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգը։
Մարտի սկզբից մեր այս տարվա հայտն իր սիրո ալիքները տարածում է ամենուր եւ այն արդեն դիտել ու գնահատել են 3 միլիոնից ավելի օգտատեր։ Սա է վկայում մրցույթի՝ YouTube-ում պաշտոնական էջի դիտումների թիվը, որն արդեն հատել է 3 միլիոնի շեմը։

Հիշեցնենք, որ ոչ միայն «LoveWave»-ը, այլեւ հենց Իվետան շարունակում են գրավել հեռուստադիտողների սրտերը։ Ինչպես ստեղծագործությունն է լավ արդյունքներ գրանցում, այնպես էլ երիտասարդ երգչուհին, որն Eurovision’s Next Top Model 2016-ի (Եվրատեսիլի հաջորդ թոփ մոդել) տիտղոսի համար պայքարում դեռ առաջինն է։
1
Ucom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue
2
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
3
Idram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center
4
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Fo...
5
Unibank Launches Gift Cards



