Իսրայելն ստացել է Բրյուսելում իր ներկայացուցչությունը բացելու ՆԱՏՕ-ի համաձայնությունը
INTERNATIONAL NEWSԻսրայելը հասել Է այն բանին, որ ՆԱՏՕ-ն իր համաձայնությունը տա Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանին առընթեր երկրի մշտական ներկայացուցչություն բացելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի ԱԳ նախարարությունը:
Տեղական մամուլը գրում Է, որ առաքելության ստեղծմանը խոչընդոտում Էր Թուրքիան, սակայն նա առարկությունը հանել Է Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների նորմալացման շուրջ բանակցությունների առաջընթացի ֆոնին, երկիր, որը ՆԱՏՕ-ի մեջ չի մտնում, բայց դաշինքի հետ համագործակցում Է «Միջերկրածովյան երկխոսություն» ծրագրի շրջանակներում:
«ՆԱՏՕ-ն Իսրայելին տեղեկացրել Է… այն մասին, որ նա կկարողանա կազմակերպության կենտրոնակայանին առընթեր գրասենյակ բացել Բրյուսելում եւ ավարտել իր ներկայացուցչի հավատարմագրման գործընթացը»,-ասված Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ին առընթեր ներկայացուցչության բացման հրավերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն գնահատել Է որպես երկրի անվտանգության ամրապնդման «կարեւոր քայլ» եւ այս ոլորտում հրեական պետության հետ համագործակցելու միջազգային բազմաթիվ խաղորդների պատրաստակամության «հերթական ապացույցը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



