Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Անհապաղ ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային. Քրիս Սմիթ

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մայիսի 3-ին արած հայտարարության մեջ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել անհապաղ բանտից ազատել «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովային, որին այդ երկրում բանտ են նետել շինծու մեղադրանքներով` երկրի ղեկավարի եւ նրա շրջապատի միլիրադավոր դոլարների կոռուպցիոն գործունեությունը բացահայտելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ Սմիթը Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը չի մոռացել լրագրողուհու նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցուցադրած անարդարությունները:

«Այսօր մենք հիշում ենք Խադիջա Իսմայիլովայի մասին, անվախ լրագրող-հետազոտողի, որը Ադրբեջանում հետապնդումների է ենթարկվել եւ դատապարտվել իշխանությունների կողմից», -ասվում է հայտարարության մեջ:

2010 թվականից սկսած Իսմայիլովան լրագրողական հետազոտություններ է հրապարակում Ադրբեջանի վերին ատյաններում կոռուպցիայի մասին: Դրան ի պատասխան, երկրի հատուկ ծառայությունները փորձել են հետապնդել նրան, երբ դա նրանց չի հաջողվել, իշխանությունները նրան 2014 թվականին ձերբակալել են շինծու մեղադրանքներով:

«Եթե Ադրբեջանի իշխանությունները կարծում են, թե կարող են ուշադրությունը շեղել իրենց իրավախախտումներից, բանտ նետելով Խադիջային, ապա նրանք լրջորեն սխալվում են:

Իրականում, Խադիջայի բանտում գտնվելը միայն ծառայում է այն կոռուպցիայի մասին հիշելուն, որը նա բացահայտել է: Նրա կալանումն անօրինական է եւ նա պետք է անհապաղ ազատ արձակվի», -ասվում է հայտարարության մեջ:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով, եւ հետո «խոշոր չափերի յուրացում եւ զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներով դատապարտվել 7,5 տարվա ազատազրկության:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը:

Բանտում գտնվելու ժամանակահատվածում Խադիջա Իսմայիլովան արժանացել է Գյոթեբորգի Handels-och-Sjofarstidning (GHT) լիբերալ թերթի «Holme տարվա հերոս», միջազգային հեղինակավոր Alison Des Forges, ԱՄՆ-ի Ազգային մամուլի ակումբի Մամուլի ազատության, միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն», IRE-ի Tom Renner, UNESCO-ի 2016 թվականի Guillermo Cano Համաշխարհային մամուլի ազատության եւ Շվեդիայի ազգային մամուլի ակումբի «Աննա Պոլիտկովսկայա խոսքի ազատություն» պարգեւներին:  

Foreign Policy հանդեսը Ադրբեջանում շինծու մեղադրանքներով եւ քաղաքական դրդապատճառներով դատապարտված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային մտցրել է 100 գլխավոր համաշխարհային մտածողների ցուցակ:  Amnesty International-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ նրան ճանաչել են «խղճի դատապարտյալ»:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation