Իրանն սպառնացել Է վտանգի դեպքում Օրմուզի նեղուցը փակել ԱՄՆ-ի համար
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետության համար վտանգի դեպքում Թեհրանը կփակի ռազմավարական տեսակետից կարեւոր Օրմուզի նեղուցը (Օմանի ծոցը միացնում Է Պարսից ծոցի հետ) ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հայտնել Է Аssociated Press գործակալությունը:
«Եթե ամերիկացիները եւ նրանց դաշնակիցները մտադիր են մտնել Օրմուզի նեղուց եւ սպառնալ մեզ, մենք նրանց դա թույլ չենք տա»,-ասել Է Սալամին, որի խոսքը մեջբերում Է AP-ն:
Մայիսի 2-ին Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին քննադատել Է Պարսից ծոցում վարժանքներ անցկացնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



