Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


BlogNews.am-ը լուսանկարել է Երևանի Fashion Blogger-ներին

LIFE

Blognews.am-ը գրում է.

Fashion blogger, սա նորաձևության ոլորտում արդեն վաղուց ընդունված մասնագիտություն է: Ամբողջ աշխարհում կան հայտնի անուններ, ովքեր սպասված հյուրեր են բոլոր նորաձևության շաբաթներին և ցուցադրություններին, իսկ ոմանք էլ համագործակցում են հայտնի դիզայներների հետ: Չնայած հայաստանում բլոգգերների դպրոցը կարծես նոր-նոր է սկսում զարգանալ, բայց մենք էլ ոչինչով չենք զիջում և վստահաբար կարելի է ասել՝ ունենք լավ և նորաձևության մասին գաղափար ունեցող բլոգգերներ: BlogNews.am-ը լուսանկարել է նրանց, ներկայացրել լուքերը և խոսել նորաձև լինելու մասին:

Կուրորեն հետևել այս կամ այն թրենդին՝ կնշանակի լինել այնպես ինչպես բոլորն են, իսկ ես թրենդները համապատասխանեցնում եմ  իմ զգեստապահարանին և տարբերվող լուծումներ ստեղծում: 

Նորաձևության բնագավառում աշխատում եմ արդեն հինգ տարի: Աշխատել եմ տարբեր բրենդային խանութներում, որպես տնօրեն և վստահ կարող եմ ասել, որ աշխատանքի ընտրության հարցում չեմ սխալվել: Ասում են, եթե սիրում ես չես զգում՝ ինչպես է օրդ անցնում. դա իմ մասին է:

Չկա կոնկրետ ոճ որին հետևում եմ, ես սիրում եմ միքսել տարբեր ոճեր: Կարծում եմ՝ մարդ չպետք է լինի միայն մեկ ոճի մեջ. նորաձևությունը հետաքրքիր և արագ զարգացող ուղղություն է, պետք է արագ կողմորոշվես և գտնես քոնը: Աշխատանքի բերումով հիմա ավելի շատ քեժուալ և սպորտային ոճի մեջ եմ: Սիրում եմ էսքպերիմենտներ անել և համարձակ եմ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կկրեմ: Չեմ սիրում վառ և աչքի զարնող հագուս, շատ կարճ և բաց, իսկ համարձակությունս կայանում է նրանում, որ կրում եմ այնպիսի հագուստ, որոնք մեր քաղաքում դեռ տարածված չեն և շատ քչերն են  կրում:

Ամեն նորաձևության միտում չէ, որ ինձ համար է, ես բազմաթիվ նորաձև իրերից ընտրում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ինչ ընդգծում է իմ առավելությունները և փակում թերությունները: 

Իմ զգեստապահարանում արդեն վաղուց չեք գտնի չափազանց բաց, վառ կամ տարբեր քարերով զարդարված զգեստներ, խոշոր պրինտով հագուստ, ցածր գոտկատեղով տաբատ: Կարծում եմ ՝ կինը պետք է առաջնահերթ լինի կանացի, այդ ոճին կատարյալ տիրապետելուց հետո միայն` նոր պետք է էքսպերիմենտներ անի: Ոճս փոխել եմ  ժամանակի ընթացքում, առանց կտրուկ փոփոխությունների:

Ինձ ինստագրամում հետևում են շատ մարդիկ, և կարող եմ նշել, որ դրանց թվում շատ են օտարերկրացիները, հետևողների միայն մի մասն է հայ: Դրա պատճառն մեկն է՝ փոսքերս անում եմ անգլերեն լեզվով. սիրում եմ հայերենը և հայոց լեզուն, քանի որ հետևորդներիս մեծ մասն հայ չեն, նախընտրում եմ անգլերեն գրել: Ակտիվ եմ ինստագրամում և փորձում եմ պատասխանել բոլորի մեկնաբանություններին: Ես նորմալ եմ տանում նաև քննադատությունը՝ դա անխուսափելի է մեր օրերում. դու կամ քո հագնվելու ոճը չի կարող և չպետք է դու գա անխտիր բոլորին: Եթե դու հայելու մեջ նայելիս քեզ վստահ ես  զգում, հավանում ես քո կրած հագուստն, ապա ոչ մի բացասական կարծիք չպետք է քեզ վիրավորի:

Ասում են՝ ճաշակին ընկեր չկա և ես միանշանակ համաձայն եմ: Ես հետևում եմ ինչպես հայ, այնպես էլ այլազգի բլոգգերների: Սիրում եմ ինձ համար նոր մարդկանց էջեր հայտնաբերել, չեմ փորձում կրկնօրինակել ինչ որ մեկի ոճը, չեմ փորձում նման կերպարներ ստեղծել, բայց միանշանակ ոգեշնչվում եմ շատերի ոճերից:  

Կարծում եմ՝ ներկայումս նորաձևության մեջ գլխավոր ճաշակ թելադրողները բլոգգերնեն են, և նորաձևության տներն այդ փաստը գիտակցելով` իրենց բրենդի գովազդը վստահում են բլոգգերներին, ովքեր կարողանում են ավելի ճիշտ ու արդյունավետ գովազդել արտադրանքը:

Սովորում եմ գեղարվեստի պետական համալսարանի հագուստի մոդելավորման բաժնում: Չգիտեմ՝ ինչով կզբաղվեմ հետագայում, բայց ես իմ ապագան տեսնում եմ նորաձևության բնագավառում: Ինքս եմ կարում իմ զգեստները և ոգեշնչվում եմ գրեթե ամեն ինչից:

Չունեմ որևէ նախընտրած ոճ, որովհետև բոլոր ոճերի մեջ փորձում եմ  ինձ գտնել ու դրանք համադրելով՝ ստանալ իմ կերպարը: Հիմնականում կրում եմ չիք, թոմբոյ և քեժուալ:

Իմ զգեստապահարանում չեք գտնի երկար շրջազգեստ. իրականում որևէ պատճառ չկա, պարազապես չեմ սիրում երկար շրջազգեստ կրել:

Վերջին թրենդը որին հետևում եմ և որը իմ ամենասիրելին է՝ սպորտային կոշիկների համադրումն է կիսաշրջազգեստների հետ: Ըստ իս սա ոչ միայն ոճային է, այլև օգնում է մնալ կանացի, ինչպես նաև հարմարավետ զգալ:

Ինձ համար ամենահետաքրքիր իրադարձությունները նորաձևության շաբաթներն են, սակայն ինձ այնքան չեն գերում բուն ցուցադրությունները, որքան այդ ցուցադրություններին ներկա հյուրերը, ովքեր առանձնանում են իրենց նորարարական և էքսցենտրիկ ոճով: Այդ հյուրերի շարքում էլ կարելի է նկատել այն մարդկանց ում ոճերով ես հիանում եմ:  Այդ մարդկանց թվին են պատկանում՝ Էլինա Պերմինովան, Ջիովաննա Բաթթագլիան, Հիլդա Ամբրոսոն, Դիլետտա Բոնաուիտին, ինչպես նաև բլոգգերներ Սիարա Ֆերրագնին, Նիքոլ Վորնը և Շեա Մարիան:

 

 

 

Ֆեշնի մեջ պարտադիր ոչինչ չի կարող լինել․ իսկական նորաձևությունն ազատության մասին է. հագուստը պետք է թույլ տա քեզ զգալ ազատ, անկախ և ինքնավստահ։

Բլոգի գաղափարը ունեի դեռ 2011 թվականից, սակայն անընդհատ հետաձգում էի նրա բացումը։ Վերջապես, 2013 թ․-ին հավաքեցի ուժերս և հրապարակեցի իմ առաջին գրառումը։ Ինձ դուր էր գալիս մարդկանց հետ կիսվել  իմ աշխարհընկալմամբ՝ բլոգի միջոցով։ Մասնագիտությամբ լինելով գրաֆիկ դիզայներ, փորձում էի աչքին հաճելի և որակով նյութեր մատուցել հետևորդներիս։ Երկու տարի առաջ երեք ընկերուհիներով ստեղծեցինք «Այլկերպ», որը զբաղվում է հայերեն լեզվով սեղանի ինտելեկտուալ խաղերի արտադրությամբ: Բացի «Այլկերպ»-ից աշխատում եմ նաև «ONEArmenia» ՀԿ-ում՝ որպես արտ-տնօրեն. Երկուսն էլ պահանջում են բավականին շատ եռանդ և ժամանակ: Բլոգս, ցավոք մղվեց հետին պլան: Բայց հուսով եմ՝ դա ժամանակավոր է:

Ոճը ստեղծվում է այն ամենինց, ինչից մենք ոգեշչնվում ենք: Իմ ոգեշնչման աղբյուրը հենց կյանքն է, այն՝ ինչ իմ մեջ և իմ կողքին կատարվում է ամեն օր: Այդ պատճառով էլ մի օր ես կարող եմ կրել սպորտային հագուստ, մի օր՝ դասական, իսկ հաջորդ օրն էլ համադրել այնպիսի բաներ, որ երևի թե այդ աութֆիթի ոճն անուն էլ չունենա:

 

   

Առհասարակ դոգմաներ աշխատում եմ չունենալ ոչ կյանքի նկատմամբ, ոչ էլ նորաձևության: Բայց մի քանի բան կա, որոնք չեմ կրում՝ «հայտնի» վայրի կենդանիների պրինտեր և տրիկոներ. ինձ համար երկուսն էլ ասոցացվում են վուլգարության հետ:

Այս տարի իմ սիրելի թրենդներն են բաց ուսերն և մեծ ծավալ ունեցող հագուստը: Նաև շատ եմ սիրում էքնոն, որը մի քանի տարի է, ինչ պոդիումից չի իջնում: Այս անգամ այն ներկայացվել է աֆրիկյան կոլորիտով՝գունեղ ու բազմաթիվ նախշերով:

Հավանում և հետևում եմ Օլիվիա Պոլերմոյին, Միրոսլավա Դումային, Դոյնա Չոբանույին, Զանիտա Ութինգթոնին՝ նրանցից յուրաքանչյուրը վառ անձնավորություն է և առանձնահատուկ շունչ է բերում նորաձևության աշխարհ։ Ամեն դեպքում, խորհուրդ կտայի կուրորեն չկրկնօրինակել ոչ ոգի, այլ ստեղծել սեփական ոճը։ Կարևորը՝ ճանաչել ինքդ քեզ, անկախ հասարակության կարծիքից, լինել անհատականություն, չձուլվել մոխրագույն ամբոխին։

Երբ բացեցի «Colors of the City» ֆեշն բլոգը, հասկացա, որ շատերին հետաքրքիր է այն, ինչ ես գրում և ցույց եմ տալիս, հատկապես դեռահասների շրջանում։ Իսկ ինչպես գիտենք, այդ տարիքում աղջիկները արդեն սկսում են հետևել նորաձևությանը, ստեղծել սեփական ոճը, և բլոգգերները ունենալով ինքնաարտահայտվելու հնարավորություն, կարող են ուղղեցույց լինել նորաձևության իրենց հարթակում:

Ֆեշնի մեջ պարտադիր ոչինչ չի կարող լինել իսկական նորաձևությունն ազատության մասին է, հագուստը պետք է թույլ տա քեզ զգալ ազատ, անկախ և ինքնավստահ։ Իսկ թե այն կլինի հայտնի բրենդից, թե մասմարքեթից՝  երկրորդական է։ Ինքս փորձում եմ աջակցել մեր հայ դիզայներներին․ օրինակ՝ այս լուսանկարներում նորաթուխ Gabrielle1920  հայկական բրենդի հագուստն եմ կրում, համադրելով այն տաբատի հետ, որը գնել եմ մի քանի տարի առաջ: Նորաձև լինելու համար բոլորովին կարիք չկա ամեն օր նոր հագուստ կրել, հագնվել թանկ և թրենդային: Օգտագործել քո զգեստապահարանի պարունակությունը և մատուցել ինքդ քեզ նորովի` սա է իմ պատկերացմամբ նորաձև լինելը:

Դիմահարդար՝ Անի Աղաբաբյան

Համաշխարային թրենդերը մեզ մոտ բավականին ուշ են հասնում, հասնելուց հետո էլ տարածման դինամիկան այդքան խոստումնալից չէ:

Նորաձևության ոլորտում սպորտային, դասական կամ քեժուալ ոճերը, ես ավելի շատ ֆորմատ եմ համարում: Իսկ հագուստի համադրումն ու դրա յուրովի ներկայացումն՝ արդեն ոճ: Ինչ վերաբերում է ինձ, սիրում եմ համադրել առաջին հայացքից անհամադրելի իրերը և շեշտել կոնտրաստները:

Իմ զգեստապահարանում կարծում եմ ամեն ինչ էլ կգտնեք՝ սպորտային կոշիկների հրավառությունից մինչև բարձրակրունկներ, սքինի և բոյֆրենդ ջինսերից մինչև դասական տաբատներ ու քյուլոթեր, ամենատարբեր ձևվածքների ու ծավալների զգեստեր, ինչպես նաև կաշի, թավշակաշի, շղարշ, փերուրներ, փայլեր և այլ հետաքրքիր գործվածքներից տարբեր իրեր:

Համաշխարային թրենդերը մեզ մոտ բավականին ուշ են հասնումհասնելուց հետո էլ տարածման դինամիկան այդքան խոստումնալից չէ: Օրինակ այսօր նոր կարելի է նկատել քյուլթ կրող աղջիկների, այն էլ ծայրահեղ հազվադեմ, մինչդեռ վերջինս նախորդ աշուն/ձմեռ սեզոնի թրենդերից է: Օրինակները բազմազան են: Եվ ես կանխատեսում եմ, որ շուտով փետուրները, գուլպա-սանդալները, վերնաշապիկ զգեստերը, դենիմը և մի շարք այլ ժամկետնանց թրենդեր ևս կտարածվեն: Ինչ վերաբերում է ինձ, վերջին թրենդերից շատ եմ հավանում փայլուն դարսերը, կոմիքսային և դիջիթըլ պրինտերն ու շղարշե դետալները:

Նորաձևությունն այն ոլորտն է, որտեղ չափանիշները ծայրահեղ հարաբերական են, հեղինակությունները՝ ժամանակավոր հատկապես դրանց ակտիվորեն հետևող և մեկնաբանող մարդկանց համար: Սակայն եզակի մարդիկ, ովքեր շարունակում են ինձ համար իդեալ և ոգեշնչման աղբյուր մնալ ճապոնացի դիզայներներ Յոջի Յամամոտոն և Ռեյ Կավակուբոն (COMME des GARÇONS) են, ում 80-90-ականներ աշխատանքները իմ դիտարկմամբ այժմ կրկնօրինակման առարկա են դարձել բազմաթիվ հայտնի և երիտասարդ դիզայներների համար:

Մի օր դիզայներներն ու նորաձևության ինդուստրիան կառավարողները հասկացան, որ իրենց էլիտար և այդքան անհասանելի ցուցադրություններից դուրս ձևավորվել է մի նոր հսկայական ֆեշն ինդուտրիա, որի ղեկին հենց բլոգերներն են, ովքեր հասարակ մարդկան համար ավելի հետաքրքիր և կրկնօրինակելի են: Արդյունքում եղավ այն, որ այսօր հայտնի բլոգերները որպես «ինֆլյուընսրներ» համագործակցում են բազմաթիվ բարձր նորաձևության տների հետ և նրանց գործունեությունը խիստ շաղկապվծ է, որտեղ ֆեշն բլոգերների հիմնական գործառույթը հենց թրենդ թելադրելն է:

Եթե չգիտես՝ ինչ կրել, պետք է պարադիր սպիտակ վերաշապիկ հագնես. չկա այնպիսի կին որին այն չսազի:

Արդեն մեկ տարուց ավելի է ինչ ունեմ իմ բլոգն, այնտեղ ես օրվա լուք են առաջարկում, ներկայացնում եմ նորաձևության թրենդներ, նորություններ: Շատ տարբեր ոճերի լուքեր եմ առաջարկում, որ յուրաքանչուր աղջիկ, կին կարողանա իրեն հոգեհարազատ հագուստ ընտրի: Սիրում եմ որոնումներ անել, և բոլոր աղջիկներին, կանանց ևս խորհուրդ եմ տալիս չվախենալ որոնումնրից և ամենակարևորը ճիշտ հագուստ կրել համապատասխան վայրի հետ:

Ոճ ունենալը կապ չունի բյուջեի հետ, պետք է միայն ուշադիր լինել կտորի որակին և առանձնահատկությանը: Կարելի է հագնվել մատչելի և ունենալ հետաքրքիր և տարբրվող տեսք:

Դիզայներնեը կարող են ոճ թելադրել, բայց  ոճ թելադրողի և հաճախորդի միջև կապող օղակը՝ բլոգգերն է: Ամբողջ աշխարհում ամեն դեմպքում այդպես է, որովհետև շատ դիզայներներ համագործակցում են բլոգգերների հետ, ովքեր կարող են դիզայների մեսիջը տեղ հասցնել: Ես միշտ սիրում եմ ասել Վիվյեն Վեստվուդի խոսքերը՝ «դիզայներները կարողանում են տարբեր հիմարություն ստեղծել և միշտ գտնվում են մարդիկ, ովքեր այդ հիմարությունը կրում են»: Կան մարդիկ, որ ինչ որ թելադրվում է, պետք է պարտադիր կրեն՝ հաշվի չառնելով, որ այն կարող է անցողիկ լինել: Ես ինքս առաջարկուն եմ կրել այնպիսի հագուստ, որ նորաձևության ոլորտում այպես ասած չի հնանում, այսինքն եթե այն հիմա ակտուալ է, կարող է ակտուալ լինել տաս տարի ևս,  դրանք այն հիմնական հագուստներն են, որ միշտ պահանջված են լինելու, օրինակ՝ սպիտակ վերնաշապիկը, որը չի կարող երբեք նորաձև չլինել, և այն կինը ով հագել է սպիտակ վերնաշապիկ չի կարող երբևէ համարվել անտեղի հագնված:

Ես ինքս զբաղվում եմ աքսեսուարների դիզայնով, ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ մ աքսեսուարն է յուրահատուկ դարձնում լուքը և առանց դրանց կարծես՝ կինը մերկ է նայվում: Օրինակ, եթե դուք նույն հագուստը կրում եք այլ ասքեսուարով, տպավորություն է ստեղծվում, որ դուք այլ հագուստ եք կրել: Ես երկար չեմ մտածել իմ բրենդի կարագախոսի մասին. ես սիրում եմ, որ մարդն առանձնանում է իր յուրահատկությամբ: Մեր լուքը շատ բան կարող է ասել մեր մասին, քանի որ պրոֆեսիոնալ աչք կարող է ֆիքսել, թե ինչ մասնագիտություն ունի տվալ մարդը:

Կարծում եմ` շատ կանայք ուրախացան, երբ թրենդ դարձավ կիսաշրջազգեստների համադրումը սպորտային կոշիկների հետ: Շատ դժվար է անընդմեջ բարձրակրունկների վրա լինել և այսօրվա նորաձևությունը հնարավորություն է տալիս, կրել կեդեր, բոթասներ և ամենակարևորը որ դրանք շատ ոճային են նայվում և իրենց միանշանակ կարելի է համարդրել տարբեր ոճերի հետ:

Երբ կինը բարձրակրունկ  է կրում, միայնշանակ իրեն այլ կերպ է զգում: Նախ ավելի գեղեցիկ է լինում, իրեն ավելի կանացի է զգում, բայց կարելի է անգամ կեդերով այնպիսի լուք ստեղծել, որ տոնականության զգացողություն ստեղծվի: Բայց ամեն դեպքում ես կողմկից եմ, որ եթե ինչ որ խնջույք է գոնե կեդերի փոխարեն լինեն, ուրիշ կոշիկներ:

Քանի որ ինքս շատ եմ կրում սպիտակ շապիկներ, համարեցի որ բոլորին էլ հաճելի կլինի կրել: Այն կարելի է հադրել բոյֆրենդ ջինսերի, շորտերի, կիսաշրջազգեստների: Որոշցի, որ այն ինչ անում եմ աքսեսուարներիս վրա, նույն բանը կարող եմ օգտագործել արդեն մայկաների վրա: Ամեն դեպքում այս մայկաների վրա իմ ձեռագիրը երևում է:

Գերադասում եմ գնել ոչ թանկ հագուստ մի քանի պատճառով՝ նույն գումարով թվով ավելի շատ հագուստ  կարելի է գնել, հագուստից շատ արագ եմ հոգնում, սիրում եմ հաճախ թարմացնել զգեստապահարանս:

Արդեն հինգ տարի է գործում է «Mashroom» կայքը, ես ժամանակին աշխատում էի որպես լրագրող քաղաքական հասարակական ամսագրերից մեկում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ուզում եմ նորաձևության մասին գրել: Որոշեցի, որ կարող եմ ունենալ սեփական տիրույթ, որտեղ կկարողանամ ինքնաարտահայտվեմ և նորաձևության մասին գրել: Այդ ժամանակ նորաձևության մասին չէին գրում, այսինքն այդ բացը կար, իհարկե ունեինք նորաձևության պիոներներ՝ Ֆաինային և Արմեն Գալյանին, նրանք իհարկե նախատիպն արդեն ստեղծել էին, բայց յուրաքանչյուրը խորացավ իր նեղ մասնագիտական շրջանակներում:

Պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում բլոգգերներն են ոճ թելադրում, թե հասարակությանը և թե դիզայներին ինչ կրել, ինչն ինչի հետ համադրել և ինչ նորամուծություններ անել նորաձևության մեջ: Վառ օրինակ է բոթասների նորամուծությունը, որը եկավ հենց սթրիթ ֆեյշնից և Շանելը, Դիոռը իրենց «hot couture» հավաքածուներում ստեղծեցին ձեռագործ բոթասներ:

Առաջ նորաձևության բլոգգերներին մասնագետները ընդհանրապես չէին ընդունում. ասում էին դիզայներ ես, թե՞ սա անում ես որ դիզայներ դառնաս: Ես մարդկանց համոզում էի, որ չեմ պատրաստվում դիզայներ դառնալ, այլ գրում եմ նորաձևության մասին սեփական մտքերը և դրանով գուցե աղջիկներին ուղղություն ցույց կտամ, կոգեշնչեմ իմ խորհուրդներով:

 

Ես այն գուցե տաօրինակ անձնավորություններից եմ, որ դեռ դպրոցի տարիներին կրում էի միայն սպորտային կոշիկներ և կրում էի դասական լեյզրների հետ, դա հասարակության կողմից միանշանակ չէր ընդունվում: Այս թրենդը ինձ համար շատ ընդունելի է, քանի որ ես ակտիվ ապրելակերպի կողմնակից եմ և կարծում եմ՝ կնոջ համար կոշիկը պետք է հարմարավետ լինի:

Կարելի է ասել, որ այսօր ֆեյշն բլոգգերը Հայաստանում կարող է գումար աշխատել, իհարկե խոսքը մեծ գումարների մասին չէ, ի տարբերություն այլազգի բլոգգերների, ովքեր համագործակցում են դիզայներներ հետ, սակայն Հայաստան էլ իր փոքրիկ շուկայով իր կանոնները ունի, իհարկե բլոգը ստաբիլ եկամտի աղբյուր չէ:

Ես հագուստ չեմ ստեղծի, հավաքածու չեմ թողարկի քանի որ չունեմ կրթություն, ես այն աղջիկներից չեմ որ փոքր տարիքում տիկնիկներիս համար շորեր եմ կարել:

Ես կատարում եմ օֆիսային շատ լուրջ աշխատանք, իհարկե փորձում եմ դրես կոդը պահպանել: Շատ հաճախ աշխատավայրում զարմանում են իմ հագուստների համարձակ համադրության վրա:

Գերադասում եմ գնել ոչ թանկ հագուստ մի քանի պատճառով՝ նույն գումարով թվով ավելի շատ հագուստ է կարելի գնել, հագուստից շատ արագ եմ հոգնում, սիրում եմ հաճախ թարմացնել զգեստապահարանս: Նույնը սակայն չեմ կարող ասել աքսեսուարների մասին՝ սիրում եմ բրենդային ակնոցներ ու ժամացույցներ գնել և արդեն ունեմ կուտակած հավաքածու, ինչի համար հաճախ մտերիմներս զայրանում են վրաս:

Առաջարկներ շատ են լինում, ինչ որ հաղորդումներ վարելու բայց ես դեռ պատրաստ չեմ, ես սիրում եմ ավելի շատ գրել նորաձևության մասին և դեկտեմբերի ամսից սկսել եմ ավելի շատ հայկական նորաձևության մասին գրել, պրոպագանդել ուզում եմ ցույց տալ ազգաբնակչությանը, որ հայկական հագուստ կրելը՝ նորաձև է:

Նյութը՝Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris