Ինչու է կոսմետիկան նպաստում դիաբետի առաջացմանը
LIFEԱվտոարևայրուքից և մազերի լաքից ակտիվորեն օգտվող կանայք ներառվել են շաքարային դիաբետի առաջացման ռիսկի խմբում: Այսպիսի եզրակացության են եկել շվեյցարացի գիտնականները Բրիգամայի Ժնևյան հոսպիտալից, հայտնում է newsyou.info-ն:
20-80 տարեկան 2350 ամերիկուհիների տվյալների ուսումնասիրությունից հետո գիտնականներն ակնհայտ կապ են գտել ապրանքում ֆտալատների առկայության և նյութափոխանակության խանգարման միջև: Մարմնում ֆտալատների բարձր մակարդակը դիաբետի ռիսկը կրկնակի մեծացրել է:
Նշվել է նաև ինսուլինային դիմադրություն: Եթե կոնցենտրացիան եղել է հարաբերականորեն չափավոր, ապա ռիսկը մեծացել է մոտ 70%-ով:
Ֆտալատներ կարող են լինել գործնականում ամենուր (եղունգների լաքի, շամպունի, օճառի, պլաստիկե փաթեթների մեջ):
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



