Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ջուս. «Նշանդրեքը վրաս չի գալիս, այս անգամ միանգամից կամուսնանամ»

LIFE

Blognews.am-ը գրում է.

Այս օրերին  Ջուսն իր անվան շուրջ նոր ինտրիգ է ստեղծել՝ հրապարակելով նոր ընտրյալի լուսանկարները։ Հենց այս մասին  էլ  BlogNews-ը զրուցեց երգչուհու հետ։

   

- Ջուս, գարունը միշտ բուռն է լինում քո անձնական կյանքում։

-Հա, ես սիրում եմ գարունը, ինձ համար գարունը կապ ունի սիրո հետ և պետք է սերն անպակաս լինի գարնանը։

-Ինչպե՞ս ձևավորվեցին հարաբերություններդ Վահագնի հետ։

-Մեզ մոտ ամեն ինչ դեռ զարգացման փուլում է։ Ծանոթացել ենք Ֆեյսբուքով, 10 ամիս շփվել ենք։ Կես ամիս առաջ որոշեցինք հանդիպել ու ամեն ինչ սկսվեց։

-Ի՞նչն էր պատճառը, որ տասն ամիս շփվում էիք, բայց չէիք հանդիպում։

-Չգիտեմ, երևի չէինք համարձակվում հանդիպել, չէր ստացվում։ Կես ամիս առաջ որոշեցինք ու հանդիպեցինք։ Առաջին հանդիպումը գետի ափին էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Հետո զգացինք, որ շատ նման ենք իրար, որովհետև ինչ ասում եմ, նա  շարունակում է կամ կարող ենք նույն րոպեին նույն բանն ասել։ Կարճ ժամանակ է, ինչ հանդիպում ենք, բայց դա կապ չունի, մեզ մոտ ամեն ինչ լուրջ է գնում։ Վահագնը շատ լավ հումոր ունի, ինչն ինձ համար շատ կարևոր է, քանի որ տղամարդու հումորն ինտելեկտի նշան է։ Ինձ դուր է գալիս, որ նա լուրջ տղամարդ է, լուրջ փաստաբան է, Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն։ Մինչև հիմա էլ առավոտյան ժամը 6-ին արթնանում ու պարապում  է։ Նախորդ տարի էլ դարձավ տարվա լավագույն փաստաբան։

-Վահագնը ամուսնալուծված է։ Երբ սկսեցիք շփվել, նա դեռ ամուսնացա՞ծ էր։

- Չէ, նա նախորդ տարվա հունվարին է ամուսնալուծվել, մենք ավելի ուշ ենք  սկսել շփվել։ Իր կնոջ հետ էլ հարաբերությունները ցիվիլ են։ Բոլորն ամեն ինչ հասկանում են։

-Իր դստեր հետ հանդիպե՞լ եք, ի՞նչ հարաբերություններ ունեք։

-Դեռ չենք հանդիպել, սակայն առաջիկա օրերին արդեն կհանդիպենք։  Նա գիտի իմ մասին, մենք հեռակա լավ հարաբերություններ ունենք։

-Ամեն դեպքում ամուսնալուծությունը երեխայի համար թարմ է, նման դեպքերում երեխաները միշտ չէ, որ ըմբռնումով են մոտենում։

-Չէ նա 8 տարեկան է, բայց շատ խելացի աղջիկ է։

-Հարաբերություններն օրինականացնելու մասին արդեն մտածո՞ւմ եք։

-Այո, սակայն ամառն անցնի, նոր։ Մենք ուղղակի երջանիկ ենք, որ գտանք իրար։ Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, բայց այս անգամ միանգամից կամուսնանամ, նշանդրեքը վրաս վատ ա գալիս։)

-Ի դեպ, նշանվելու մասին. նախորդ անգամ շատ արագ զարգացած հարաբերությունդ միանգամից լրջացավ և հասավ նշանդրեքի, սակայն կարճ ժամանակ անց այն ավարտվեց։ Քեզ համար ռիսկային չէ՞ր նորից հանրությանը հայտնել շատ արագ զարգացող հարանբերությունների մասին։

-Շատերն ասում են, որ շուտ էր ամեն ինչ հրապարակայնացնելու մասին, սակայն կարծում եմ, որ լինող բանը կլինի, չլինողը՝ չէ։ Հիմա ամեն ինչ լավ է, իհարկե, հետագան ժամանակը ցույց կտա։

Չեմ կարծում, որ նրանք նույն մարդիկ են, այսինքն՝ նա մի քիչ անլուրջ էր, Վահագնը ահավոր լուրջ տղամարդ է։ Եթե մենք հաստատ չիմանայինք, որ դա լուրջ է, չէինք հրապարակի լուսանկարներ, քանի որ նրան էլ բոլորը շատ լավ գիտեն, նա էլ իր ոլորտում  է հայտնի։ Երեխայություն կլիներ, եթե անլուրջ հարաբերությունների դեպքում լուսանկարներ հրապարակեինք։

-Ռիչարդի հետ ի՞նչ հարաբերություններ եք պահպանել։

-Իր հետ ընդհանրապես հարաբերություններ չեմ պահպանել, որովհետև արդեն ունեմ, Վահագնին, թեև մինչև Վահագն էլ չէի խոսում իր հետ։ Ես խզել ենմ կապ ու վերջ, ինձ մոտ այդպես է։

-Նախորդ անգամ մեր զրույցի ժամանակ ասացիր, որ մայրդ պայման էր դրել Ռիչարդի առաջ, ասել էր՝ մինչև աղջկաս համար տուն չգնես, քեզ աղջիկ չեմ տալու։ Վահագնի առաջ է՞լ է դրված այդ հարցը։

-Դե Ռիչարդը Ֆրանսիայից էր, բա տենց էր պետք։ Հիմա չկա նման խնդիր, որովհետև Վահագնը  տուն ունի, իսկ Ռիչարդը տուն չուներ, հայրական տուն  էր, որտեղ իր եղբոր ընտանիքն էր ապրում։

-Այս անգամ այս հարաբերություններդ որքանո՞վ են ամուր։

-Այս անգամ ես ընդհանրապես ինձ միայնակ չեմ զգում։ Ռիչարդը հեռու էր ապրում, կողքիս չէր, նաև՝ իրեն վատ պահեց, դրա համար խզեցինք ամեն ինչ։ Ես ու Վահագնը ամեն օր միասին ենք։ Նա ամեն առումով իսկական տղամարդ է։ Իր կողքին ես ինձ ավելի թույլ  եմ զգում, որովհետև ինքն ուժեղ տղամարդ է։

-Կանանց մոտ տարիքի հետ անձնական կյանքը դասավորելու խնդիր է առաջանում և սկսում են պահանջների առումով զիջումների գնալ։ Դու արդեն 20 տարեկան չես, այս առումով, հիմա հարաբերություններդ ավելի կոմպրոմիսայի՞ն ես կառուցում։

-Իդեալական տղամարդ կամ կին չկա, ես դա միշտ հասկացել եմ։ Ես երբեք չեմ կարծել, որ միայնակ կմնամ, ես մտածում եմ, որ մարդը կարող է 60 տարեկանում հանդիպի իր կեսին, բայց կհանդիպի։ Ես երբեք չեմ կոմպլեքսավորվել իմ տարիքից և նման խնդիր չեմ ունեցել։

-Դու հանրությանը հայտնի ես որպես ավելի բաց կերպար։ Ինչպե՞ս է կողակիցդ վերաբերում քո կարիերային։

-Շատ լավ։ Նա ինձ պես բաց անձնավորություն է, մենք երկուսս էլ և՛ լուրջ ենք, և՛ սիրում ենք արվեստը։ Նա ընդունում է, այն, ինչ ես անում եմ և չի ասում՝ սա չհագնես, սա փակի, սա կարճ է։ Վահագնը շատ ժամանակակից է։ Մենք վստահ ենք իրար վրա։

-Երևի դու էլ կխոստովանես, որ այն փուլում, երբ անձնական կյանքումդ փոփոխություն եղավ քո, մասին խոսվեց այնքան, որքան երբևէ չէր խոսվել։ Այս անգամ էլ հանդիպեցի մեկնաբանությունների, որ հենց քո մասին դադարում են խոսել, անձնական ինտրիգ ես ստեղծում, որպեսզի քո մասի նորից խոսեն։

-Չէ (ծիծաղում է), ես դա չեմ պլանավորում, ուղղակի այդպես է ստացվել։ Հիմա էլ 2 տեսահոլովակ ունեմ, որոնք կներկայացնեմ իմ հանդիսատեսին։

Ժողովրդին միշտ ավելի հետաքրքիր է անձնական կյանքը։ Այս անգամ էլ  Ֆեյսբուքում կարգավիճակս փոխեցի ու բոլորը սկսեցին գրել։  Ժողովորդը շատ լավ ընդունեց, իհարկե, կային նաև բացասական կարծիքներ, բայց դա բնական է։ Ավելի շատ դրական էին արձագանքները։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris