Ողբերգական վթար՝ Ճամբարակ-Բերդ ճանապարհին. մեքենան 300 մետր գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)
SOCIETYՕգոստոսի 3-ին` ժամը 01.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածում (26-րդ կմ) «Օպել Աստրա Ջի» մակնիշի 35 LP 907 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1977 թ. ծնված Ս. Ծ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով Ս. Ծ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ - փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը:
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



