Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում հաշմանդամների համար կենսապայմանների հարմարեցումը թափ է առնում

SOCIETY

Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանվածության աստիճանը 10 բալանոց սանդղակով կարելի է գնահատել 5-6 բալ: Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրվա` մայիսի 5-ի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: «Խորհրդային ժամանակներից Հայաստանին բաժին է հասել հաշմանդամների համար ոչ հարմարեցված միջավայր: Հիմա հերոսական ջանքեր են գործադրվում` լրացնելու բացթողումները և առավել հարմարավետ կենսպայամաններ ստեղծելու համար»,- ասում է Աբրահամյանը: Որոշ ոլորտներում արդեն գրանցվում են հաջողություններ, մի մասն էլ դեռ ժամանակ է պահանջում` խնդիրների լուծման համար: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանում վավերացվել է 2010թ. մայիսին, ենթադրում է օրենսդրական փոփոխություններ: Աբրահամյանի խոսքով` հատկապես վերջին շրջանում ակնհայտորեն զգացվում են Քաղաքապետարանի նախաձեռնած ակտիվ գործունեությունն ու համագործակցությունը տարբեր ՀԿ-ների հետ` հաշմանդամություն ունեցող մարդկանց առավել հարմար կենսապայմաններով ապահովելու համար: «Երևանում տեղաշարժման մատչելիությունը թափ է առնում. հարմարեցումը սկսվեց կենտրոնից, այժմ նույն պայմաններն են ստեղծվում նաև քաղաքի ծայրամասերում: Արդեն կան նաև հատուկ տրանսպորտային միջոցներ»,- հավելեց «Փյունիկ»-ի նախագահը:

Պետության կողմից նախաձեռնված քայլերից նա մասնավորապես առանձնացրեց ԱԻՆ-ում հաշմանդամություն ունեցող մոտ 36 անձանց աշխատանքով ապահովելը: Որոշ մասնավոր ընկերություններ ևս աշխատատեղեր են հատկացրել հաշմանդամների համար, սակայն Աբրահամյանի կարծիքով`որոշում կայացնող մարմինների աշխատակազմում ևս պետք է ներառել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նա նաև նշեց, որ հաշմանդամների աշխատանքային ներգրավվածությունն անշուշտ բարձրացել է, բայց շատ գործատուներ դա համարում են բարեգործություն, մինչդեռ հաշմանդամների զբաղվածության ապահովման պետական երաշխիքների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՄԱԿ-ի կողմից Հաշմանդամների իրավունքների կոնվենցիան, որն ընդունվել է2006թ., Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2007թ մարտ և վավերացվել 2010թ. մայիսին: Կոնվենցիայի նախատեսում է հաշմանդամներին հասարակություն ներառմանն ուղղված քայլերի ակտիվացում,օրենսդրական դաշտի նորացում, որոշ մոտեցումների փոփոխություն:Ներկայումս ոլորտի քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն,որից ելնելով նաև անհրաժեշտություն է առաջանում վերանայել ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը,այն համապատասխանեցնելո վ Կոնվենցիայի դրույթներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքի տվյալներով`2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է` 200 117հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում 1-ին խումբ` 10268 կամ 5,1%, 2-րդ խումբ` 80328 կամ 40,1%, 3-րդ խումբ 101780 կամ 50,8%,հաշմանդամ երեխա` 7801 կամ 3,8%: Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6.7 %-ը:

Հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի (18-ից 63 տարեկան)անձիք կազմում են 63,4%, երիտասարդ տարիքի անձիք (18-ից 40 տարեկան)` 13,0%, 40-ից 63 տարեկան անձիք` 50,4%, կենսաթոշակային տարիքի անձիք` 32.6%:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome