Yerevan, 27.February.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայի վարչապետը հնարավոր է, որ հրաժարական տա

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մոտ ժամանակում արտահերթ համագումար կանցկացնի, որում այդ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի առաջադրվելու կուսակցության ղեկավարի պաշտոնում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ արտահերթ համագումարի անցկացման մասին որոշումն ընդունվել է չորեքշաբթի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դավութօղլուի հանդիպման ժամանակ:

Թուրքիայում ավանդաբար վարչապետը հանդիսանում է իշխող կուսակցության ղեկավարը:

Թուրքական մամուլը նման զարգացումը կապում է վերջին շրջանում Էրդողան-Դավութօղլու հարաբերություններում հակասությունների պատճառով ծագած լարվածության հետ, ինչը որոշ ԶԼՄ-ներ անգամ ճգնաժամ են բնութագրում:

Թուրքիայի գործող սահմանադրությամբ երկրի ղեկավարը հանդիսանում է վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը գլխավորապես արարողակարգային գործառույթներ կատարողի իմաստ է կրում:

Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ հակասությունները սկսվել են Էրդողանի Թուրքիայի նախագահ դառնալուց հետո, երբ վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում հետեւել երկրի սահմանադրական պահանջին եւ ցանկանում է շարունակել միայնակ կառավարել Թուրքիան:

Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, Մերձավոր Արեւելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականների հետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով: Բացի այդ, Էրդողանի կամայական որոշումով կառավարության անդամներին նշանակելու սահմանադրական լիազորությունը վարչապետից խլվել եւ փոխանցվել է ԱԶԿ-ի վարչական խորհրդին, ինչը նշանակում է, որ Էրդողանը նրանից խլել է այդ լիազորությունը եւս: 

«Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այսօր Անկարայում պետք է տեղի ունենա ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի նիստը, որից հետո Դավութօղլուն հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ենթադրվում է, որ ԱԶԿ-ի համագումարում Դավութօղլուն կուսակցության առաջնորդի պաշտոնում չի առաջադրվելու:

Թուրք քաղաքական վերլուծաբաններն ընթացող զարգացումներն անվանել են «մայիսի չորսի նախագահական հեղաշրջում»: Ենթադրվում է, որ ԱԶԿ-ի համագումարը, որի ժամանակ Դավութօղլուն հրաժարական կտա, կանցակցվի      առաջիկա 20 օրում:

Ստացվում է, որ Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնում մնաց 21 ամիս:

Ըստ թուրքական մամուլի` Էրդողանը ցանկանում է վարչապետի պաշտոնում նշանակել իրեն հլու հնազանդ մեկին, որը կկատարի իր բոլոր կուլիսային որոշումները` դրանով ապահովելու Թուրքիայի իր միակ իշխանությունը մինչեւ նոր սահմանադրությամբ երկրում նախագահական համակարգի հաստատումը:

Անկարայի կուլիսներում Թուրքիայի նոր վարչապետի պաշտոնի համար շրջանառվում է 4 անուն. Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաք, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշ, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղ, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմ:-

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement