Մոսկվան հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը խելամիտ քայլեր կանեն. Պեսկով
INTERNATIONAL NEWSՄոսկվան հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեն բավական փխրուն հրադադարին։ Այդ մասին hայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նա անդրադարձել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծին ու պատասխանել հարցին, թե արդյոք այն քննարկվե՞լ է Մոսկվայի հետ։
«Ո՛չ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել։ Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այդ կոնտեքստում։ Անխոս, մենք նախկինի պես հույս ունենք, որ հակամարտող կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կվնասեն բավականաչափ փխրուն հրադադարը և, ընդհանուր առմամբ, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:



