Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա ծավալի, ԼՂ անկախության ճանաչումը միանշանակ կմտնի օրակարգ. Շավարշ Քոչարյան
INTERNATIONAL NEWSԵթե Ադրբեջանը փորձի խուսափել հրադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցո ւմ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին՝ Քոչարյանն ասաց. «Կառավարության եզրակացությունը հետևյալն է. Արցախի անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջև բանակցությունների արդյունքներով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում` արտաքին գործոնները: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ կմտնի օրակարգ»:
Խոսելով ադրբեջանական կողմից հնչեցված պնդումներին, թե Արցախի անկախության ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտ, Քոչարյանն ասաց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»:
Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում հնչեցված ԼՂ հարցով հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ դրանցում կան հատվածներ, որոնք շատ հստակ են: «Առաջինը, որ խաղաղ կագավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, երկրորդ՝ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, այն, ինչի մասին նա ասում էր նաև Երևանում»,- նկատեց Քոչարյանը:



