Կառավարությունը կկազմակերպի Հայրենական մեծ պատերազմի վետերանների հանգիստը
SOCIETYՀՀ կառավարությունը 6 մլն դրամ հատկացրեց Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանների հանգստի կազմակերպման համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ միջոցները հատկացվելու են «ՀՀ վետերանների միությունում» գրանցված վետերանների համար։
«50 վետերանի կտրամադրվի հանգստյան տան ուղեգիր, ինչը հնարավորություն կտա կազմակերպելու նրանց հանգիստն ու առողջության վերականգնումը: Անցած տարիներին ՀՀ կառավարության կողմից հատկացված ուղեգրերով իրենց հանգիստն անցկացնելուց և առողջարանային բուժում ստանալուց հետո նրանք իրենց գոհունակությունն էին հայտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



