Բակո Սահակյանն ընդունել է Թեհրանի թեմի առաջնորդին
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ ընդլայնման գործում ու երախտագիտություն հայտնել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Արցախին մշտապես սատարելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



