Քեմերոնը խոստացել է ԵՄ-ն բարեփոխել նաեւ Բրիտանիայում հանրաքվեից հետո
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեից հետո էլ Լոնդոնը կշարունակի հասնել բարեփոխումների, որոնք կհամապատասխանեն ԵՄ անդամ պետությունների շահերին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Express & Star-ը:
«Եվրամիությունը բարեփոխելու մեր խնդիրը չպետք է ավարտվի հանրաքվեով, եւ մենք կշարունակենք ԵՄ-ն բարելավելու ուղիներ փնտրել»,- նշել է Քեմերոնը:
Նա հիշեցրել է, որ Լոնդոնին հաջողվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի համար անդամության հատուկ պայմաններ ձեռք բերել՝ վստահեցնելով, որ Բրիտանիան ԵՄ-ում միգրացիայի սահմանափակման միջոցներ կներդնի, ինչպես նաեւ կշարունակի հետեւողականորեն աշխատել մարդու իրավունքների շուրջ օրենսդրության ոլորտում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



