ԱՄՆ-ում Դավութօղլուի պաշտոնանկությունը Թուրքիայի ներքին քաղաքական հարցն են համարում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունն այդ երկրի ներքին քաղաքական գործն է:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք տեսել ենք հաղորդագրությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռացել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից և այն մասին, որ կուսակցության նոր ղեկավարի ընտրության համար հաջորդ նիստը կկայան մայիսի 22-ին: Դա Թուրքիայի ներքաղաքական գործն է»,- հայտարարել է Թոները:
Հիշեցնենք, որ այսօր Դավութօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



