Մոգերինին մեկնաբանել է Դավութօղլուի հրաժարականը
INTERNATIONAL NEWSԵվրոպական միությունը չի կարող գնատական տալ Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն, ինչպես նաև թե դա ինչպես կազդի փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Կոսովո կատարած այցի ժամանակ:
«Դեռևս ժամանակավրեպ է դրան անդրադառնալ, նշել, թե ինչպիսի հետևանքներ կլինեն: Մենք անպայման կքննարկենք դա թուրքական իշխանությունների հետ և միասին կհստակեցնենք հետագա քայլերը»,- վկայակոչելով «Ռոյթեր»-ը, ասել է Մոգերինին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



