Կանադայում օդանավակայան է հրդեհվել
INTERNATIONAL NEWSԱնտառային հրդեհների պատճառով հրդեհ է բռնկվել կանադական Ալբերտա նահանգի Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանը:
Ինչպես հաղորդում է CBC հեռուստաալիքը, Կանադայի տրանսպորտի նախարարության տվյալներով` այրվում է օդանավակայանի հյուսիսային հատվածը: Կրակն արդեն ոչնչացրել է օդակայանի հյուրանոցը, խանութը և ևս մի քանի կառույցներ:
Հաղորդվում էր, որ կրակը շարունակվում է տարածվել: Ուղևորները տերմինալներից տարհանվել են անվտանգ տարածք: Օդանավակայանի ողջ տարածքը պատվել է ծխով: Բոլոր չվերթները հետաձգվել են, սակայն աշխատակիցների մի մասը դեռ գտնվում է հարավային հատվածում, որտեղ կրակը չի հասել:
Նշվում է, որ Ալբերտայում հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 90 000-ի: Նախօրեին տարածաշրջանում արտակարգ դրություն էր հայտարարվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



