Քադիրովը Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահին առաջարկել է հեռանալ պաշտոնից
INTERNATIONAL NEWSՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւին, ինչպես նաեւ եւս երեք դատավորի առաջարկել է հեռանալ պաշտոններից՝ վստահությունը կորցնելու պատճառով:
Այս մասին Քադիրովը գրել է Instagram-ի իր էջում:
«Ես Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւին ու երեք դատավորների առաջարկեցի, եթե պատվի եւ պրոֆեսիոնալ էթիկայի հասկացություն ունեն, դիմում գրեն եւ ինքնակամ հեռանան զբաղեցրած պաշտոններից»,- գրել է նա:
Ըստ Gazeta-ի, Քադիրովը նշել է, որ պատճառը վիճելի բնակարանների գործերի քննությունն է, որոնց շրջանակում միեւնույն գործով հակասական դատավճիռներ են կայացվել: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ինքնակամ պաշտոնից հեռանալու մասին որոշումն «ամենաճիշտ վճիռը կլինի նրանց կյանքում»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



