ՀՀԿ-ում որոշվել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով և թեկնածուով.«Հրապարակ»
POLITICS«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում որոշվել է Գյումրի քաղաքի սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով և թեկնածուով։ Այդ թեկնածուն ոչ այլ ոք, քան այսօր Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն է, որը նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է։ Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ փորձեցինք ճշտել Սահակ Մինասյանից։ «Նման քննարկումներ՝ կուսակցության ներքին օղակներում, սկսել են դեռ տարեսկզբից, սակայն քաղաքական որոշում դեռ չկա»։ Երբ կլինի։ «Կարծում եմ՝ մեկ ամսից»,– ասաց ապագա «քաղաքապետացուն»։ Գյումրիում, սակայն, կարծում են, որ ՀՀԿ-ն, մեղմ ասած, հաջող թեկնածուի վրա չի կանգնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



