ԼՂ կարգավիճակը կորոշվի համապարփակ կարգավորման միջոցով. ԱՄՆ պետդեպ
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի վերջնական կագավիճակը կարող է որոշվել միայն համապարփակ կարգավորման միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները:
«Միացյալ Նահանգները, ինչպես նաև միջազգային հանրությունը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի միայն համապարփակ կարգավորման կոնտեքստում, հետևաբար մենք հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ լավ հավատով` հասնելու այն կարգավորմանը, որը կնպաստի նպատակների իրականացմանը»,- նշել է Թոները: Նա հավելել է, որ աշխատանքները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակում: Թոները հորդորել է կողմերին վերադառնալ կարգավորման գործընթացին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



