Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրինջի օգտակար հատկությունների, դրանով պատրաստվող դիմակի ու կոկտեյլի մասին

LIFE

Թուրինջը միշտ էլ համարվել է առողջության և գեղեցկության միրգ։ Այն մշտադալար, ջերմասեր բույս է, աճում է միայն արևադարձային գոտիներում։ Յուրաքանչյուր ծառը տալիս է 200-300 պտուղ։ Հասունանալով դեկտեմբերին՝ թուրինջի պտուղներն իրենց հատկությունները պահպանում են մինչև հուլիս։ Օգտակար եւ հրաշալի այս մրգի անվանումը անգլերենից թարգմանաբար նշանակում է «խաղողային միրգ», սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Պարզապես ճյուղերի վրա խաղողի նման աճում է ողկույզներով 6-18 հատ։ Թուրինջը պոմպելմուսի և նարնջի հիբրիդն է։ Առավել օգտակար է կարմիր թուրինջը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել նաև դիետաների ժամանակ։ Պարունակում է ճարպերն այրող եւ լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Մեկ հատը պարունակում է C վիտամինի օրական նորման: Սակայն, դրանով չի ավարտվում է թուրինջի յուրահատկությունը: Այս միրգն ընդունակ է վերականգնել ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը: Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ` ինսուլինի քանակությունը` օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն:

«Ճիշտ» ուտելու դեպքում կարելի է խուսափել թուրինջին բնորոշ դառնահամից, թուրինջը պետք է ուտել գդալով նախապես պտուղը հորիզոնական կիսելով։ Բանն այն է, որ դառնահամությունը մրգին հաղորդում է միջնորմների թաղանթը։
Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։ Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։
Թուրինջի պտուղը պարունակում Է 88, 5– 90, 9% ջուր, 3, 8-6, 78% շաքար, 1, 42-2. 38% թթուներ, եթերային յուղեր, պեկտինային և ներկանյութեր, հանքային աղեր, վիտամին C (մինչեւ 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։ Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում Է 9, 19-19, 04% պեկտինային նյութեր, եթերայուղեր, գլիկոզիդներ։
Դեղամիջոցների եւ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը եւ կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ եւ մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները եւ շփումները խորհուրդ են տրվում ճարպոտ եւ նորմալ մաշկ ունեցողներին։ Օգտակար է օգտագործել նման դիմակները վզի մաշկի սնուցման և ամրացման համար։ Թուրինջի հյութով դեմքը կարելի Է մաքրել նաև պիգմենտային հետքերն ու պեպենները վերացնելու նպատակով:

Դիմակներ

Թուրինջի կեղևը մաքրել, միջուկը կտրատել և քամել հյութը։ Բամբակե տամպոնը թաթախել հյութի մեջ, ամեն առավոտ և երեկո քսել պեպենոտ և բծեր ունեցող մաշկին։ Պատանեկան կորյակների դեպքում խորհուրդ է տրվում կիրառել թուրինջի հյութից պատրաստված լոսյոն, որը պատրաստելու համար թուրինջի հյութին պետք է հավասար քանակով ավելացնել կաղնու կեղևի եփուկ։
Ճարպոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մաշկը սրբել թուրինջի հյութի լոսյոնով, որի մեջ պետք է կաթեցնել մի քանի կաթիլ քափուրի (կամֆորա) սպիրտ։
Ճարպոտ մաշկի համար շատ օգտակար է նաև հանքային ջրի և 1 ճաշի գդալ թուրինջի հյութի խառնուրդով լվացումը։
Սառցախցիկում սառեցրեք մի քանի շերտ թուրինջ եւ դրանցով 5-8 րոպե մերսեք դեմքի և վզի մաշկը։ 10 րոպեից լվացվեք և քսեք ձեր մաշկի տեսակին համապատասխան քսուք։
Թուրինջը հակակնճիռային հրաշալի միջոց է. թուրինջի միջուկը կամ մի քիչ հյութը խառնել 1 թեյի գդալ թթվասերի (կամ փսորված եւ քամած կաթի), 1 թեյի գդալ գագարի հյութի և 1 ճաշի գդալ բրնձի ալյուրի հետ։ Խառնուրդը քսել դեմքին, վզին, կրծքին եւ թողնել 30 րոպե, այնուհետև դիմակը լվանալ գոլ ջրով եւ քսել թուրինջի հյութ, թողնել, որ չորանա։ Այս դիմակը խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ, մեկ ամսվա ընթացքում։
1 ճաշի գդալ բրինձի ալյուրին խառնել 1 ճաշի գդալ մածուն եւ 2 ճաշի գդալ թուրինջի հյութ։ Այս դիմակը հարթեցնում է կնճիռները և կանխարգելում է դրանց առաջացումը։ Խորհուրդ է տրվում ամեն տեսակի մաշկի համար։
Մաշկի սպիտակեցման համար խորհուրդ է տրվում կիրառել թթխմորով և թուրինջի հյութով պատրաստված դիմակ. 15–20գ թթխմորը լավ խառնել 1-1, 5 թեյի գդալ հյութի հետ, այդ տարան 2-3 րոպե դնել եռացրած ջրի մեջ։ Դիմակը դնել դեմքին 15-20 րոպե, հետո դիմակը մաքրել թեյի թույլ թուրմով։ Դեմքը չորացնել և քսուք քսել։
Սպիտակեցման համար մաշկաբանները խորհուրդ են տալիս հետևյալ դիմակը, մաքուր մաշկի վրա դնել թուրինջի հյութով թրջած թանձիվ։ Թողնել 15-20 րոպե, որից հետո սրբել դեմքը մաքուր ջրով թրջած բամբակով, այնուհետև չորացնել։ Խորհուրդ է տրվում 15-20 դիմակ, շաբաթական 2-3 անգամ։ Հյութի փոխարեն կարելի է թանձիվի վրա դնել թուրինջի միջուկի քերուկ։
Ձվի մեկ դեղնուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1/2 թեյի գդալ թուրինջի հյութ։ Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում դեմքի չոր մաշկ ունեցողներին։
Ձվի մեկ դեղնուցը լավ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաև սև հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսել մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով և քսել մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացնել թղթե անձեռոցիկով։ Այս դիմակը խորհուրդ է տրվում չոր մաշկի դեպքում։
Դիմակներ պատրաստելու համար խորհուրդ է տրվում կիրառել թուրինջի և’ հյութը, և՛ միջուկը։ Միջուկի քերուկը դնել թանձիվի վրա և դնել ճարպոտ մաշկին։
Ճարպոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում նաև այս դիմակը, թուրինջի հյութը խառնել սովորական ալյուրի կամ ծեծած վարսակաալյուրի հետ, քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, լվանալ գոլ ջրով։
Ամեն տեսակի մաշկի սնուցման համար խորհուրդ է տրվում օգտագործել թուրինջի միջուկի և 1 բաժակ թթված կաթի խառնուրդ: Այն որոշ ժամանակ սառնարանում թողնելուց հետո քսել դեմքի և վզի մաշկին, թողնել 30 րոպե, ապա լվանալ գոլ ջրով։
Որպեսզի արմունկների կոշտացած մաշկը փափկի, 10 րոպե դրանց վրա դրեք թուրինջի բարակ շերտեր։
Թուրինջի կեղևով կարելի է 10 րոպե մերսել ձեռքի մաշկը, այնուհետեւ լվանալ և քսել ճարպոտ քսուք։

ԿՈԿՏԵՅԼ «ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹՈՒՐԻՆՋ»

Բաղադրիչներ.

օղի – 100 մլ,
նարնջի լիկյոր – 50 մլ,
թարմ քամած կիտրոնի հյութ – 50 մլ,
թարմ քամած թուրինջի (грейпфрут) հյութ – 150 մլ,
սառույց

Շեյկերիի կամ ոչ մեծ սափորի մեջ խառնել սառույցը, կիտրոնի և թուրինջի հյութերը, օղին և լիկյորը: Կոկտեյլի բաժակների մեջ լցնել սառույց, կոկտեյլը քամելով լցնել վրան: Զարդարել թուրինջի շերտերով և մատուցել:
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris