Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի թափանցիկության ցածր վարկանիշը թույլ չի տա արտասահմանյան կապիտալ ներգրավել. փորձագետ

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի կառավարման թափանցիկության ցածր վարկանիշը թույլ չի տա նավթի գների անկման պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Բաքվին արտասահմանյան կապիտալ ներգրավել երկիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկնաբանելով Բաց կառավարման գործընկերության (OGP) Կառավարման կոմիտեի կողմից Ադրբեջանին ոչ ակտիվ գործընկերոջ կարգավիճակ տալու որոշումը, այս մասին «Թուրան»-ին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի հայտնի տնտեսագետ ԳուբադԻբադօղլուն:

Նրա խոսքով` այդ հարցը Ադրբեջանը կարող է լուծել միայն կատարելով թափանցիկության ոլորտում ստանձնած պարտավորությունները, այն է` պայքարել կոռուպցիայի դեմ եւ բաց կառավարություն ունենալ:

«Եթե կոռուպցիայի մակարդակը չիջնի, իսկ ներդրումային եւ վարկային վարկանիշները չբարձրանան, ապա Ադրբեջանում ընդհանուր տնտեսական խնդիրները միայն կավելանան: Ընդ որում, առաջիկա տարիներին Ադրբեջանը պետք է ֆինանսավորի իր պարտավորությունները խոշոր էներգետիկական նախագծերում: Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որոնք փոխառել խոշոր առեւտրային բանկերից անհնար է, դրանք կարելի է ստանալ միայն խոշոր միջազգային ֆինանսական կազմակերպություններից` Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բան կից: Միջազգային նախաձեռնություններում Ադրբեջանի կարգավիճակի իջեցումը կդժավարացնի միջազգային ֆինանսական հաստատությունների հետ Ադրբեջանի բանակցությունները», -գտնում է փորձագետը:

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանում մինչև այժմ փակ է մուտքը ֆինանսական տեղեկատվություն, ֆինանսական վերահսկողության մարմիններում բացակայում է թափանցիկությունը: Արդեն 10 տարի է` չի լուծվում չինովնիկների եկամուտների հայտարարագրերի մասին հարցը, որոնք պետք է բաց մուտք ունենան:

Գուբադ Իբադօղլուն ընդգծել է, որ թափանցիկության գծով 2016-2018 թվականների համար նոր «Գործողությունների ազգային ծրագրում» քաղաքացիական հասարակության շատ առաջարկություններ հաշվի չեն առնվել: Դրանք վերաբերում են ֆինանսական-ֆիսկալ հաշվետվության, դատական իշխանության անկախության եւ այլ առաջարկություններին:

OGP-ն հասարակական կազմակերպությունների գործունեության համապատասխան պայմաններ չապահովելու համար Ադրբեջանին ոչ ակտիվ անդամի կարգավիճակ է շնորհել «Բաց կառավարություն» միջազգային նախաձեռնությունում:

Ոչ ակտիվ կարգավիճակ ստացած Ադրբեջանը հնարավորություն չի ունենա քվեարկելու OGP-ի ընտրությունների ժամանակ եւ կկարողանա միայն ներկա գտնվել OGP-ի միջոցառուներին որպես դիտորդ` սովորելու նպատակով:

Ադրբեջանն OGP-ին անդամակցում է 2011 թվականից: Կազմակերպությունը, որը հայտնի է որպես Պատասխանի քաղաքականություն (Response Policy), առաջին անգամն է իր անդամին ոչ ակտիվ կարգավիճակ տալու մասին որոշում ընդունել:

Մեկ տարի առաջ Ադրբեջանի կարգավիճակն իջեցվել է նաեւ «Արդյունահանող ճյուղում թափանցիկության նախաձեռնություն» միջազգային կառույցում:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation