Ամերիկացիների շուրջ կեսը պատրաստ Է քվեարկել Թրամփի օգտին, միայն թե չհաղթի Քլինթոնը
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների բնակիչների շուրջ կեսը մտադիր Է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել բնավ ոչ այն բանի համար, որ իրենք համամիտ են նրա հայացքներին, այլ որպեսզի թույլ չտան երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընտրվելը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման հրապարակված արդյունքները, որը Reuters գործակալությունն անցկացրել Է Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնի հետ համատեղ:
Այսպես, հարցվածների գրեթե 47 տոկոսը, որոնք, իրենց խոսքով, մտադիր են ձայն տալ Թրամփին, հայտարարել են, որ իրենք պաշտպանում են գործարարին, քանզի չեն ցանկանում, որ երկիրը գլխավորի դեմոկրատ Քլինթոնը: Հարցվածների միայն շուրջ 43 տոկոսն Է հայտնել, որ իրենք կքվեարկեն միլիարդատիրոջ օգտին, քանի որ իրենց հոգեհարազատ են նրա քաղաքական հայացքները: Մոտավորապես 6 տոկոսն իրենց ընտրությունը բացատրել Է նրանով, որ Թրամփն իրենց դուր Է գալիս որպես անհատականություն:
Ընդ որում, ինչպես նշում են հարցման կազմակերպիչները, նույն մոտեցումն Է նաեւ նախկին առաջին տիկնոջ աջակցության հարցում: Այսպես, դեմոկրատներից նախագահի վերջնական թեկնածու Քլինթոնի առաջադրվելու դեպքում նախկին պետքարտուղարի կողմնակիցների 46 տոկոսը նրա օգտին քվեարկի միայն այն պատճառով, որ իրենք չեն ցանկանում Թրամփին տեսնել որպես ԱՄՆ-ի նախագահ: Հարցվածների միայն 40 տոկոսն Է համաձայն Թլինթոնի քաղաքական կողմնորոշմանը: Հիլարի Քլինթոնի անձնական որակների համար նրան ընտրություններում մտադիր Է աջակցել հարցման մասնակիցների 11 տոկոսը, հաղորդել Է Õ �ԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP



