Աշխարհի 10 ամենագեղեցիկ քաղաքները (լուսանկարներ)
LIFESlaq.am-ը գրում է.
Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ վարկանշային ցուցակներ, որոնք խորհուրդ են տալիս զբոսաշրջիկներին, թե որոնք են հենց այն քաղաքները, որ պետք է այցելել: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ նմանատիպ գնահատականները սուբյեկտիվ են և յուրաքանչյուր ոք ճանապարհորդում է ըստ իր նախապատվությունների: Մենք էլ, մեր հերթին, ընդամենը խորհուրդ ենք տալիս հնարավորինս շատ ճանապարհորդել:
Ucityguides.com կայքը ներկայացնում է աշխարհի 10 քաղաքների ցանկը, որոնք անհրաժեշտ է այցելել: Հետաքրքրական է, որ դրանց մեծամասնությունը եվրոպական քաղաքներ են:
Վենետիկ: Մարդիկ, ովքեր այցելել են Վենետիկ, միակարծիք են,որ Վենետիկն աշխարհի ամենագեղեցիկ և յուրահատուկ քաղաքն է:

Փարիզ: Այս քաղաքի նկարներն անգամ նայելիս պարզ է դառնում, որ այն ամենանրբագեղ քաղաքն է, որ հնարավոր է պատկերացնել:
.jpg)
Պրահա: Այս քաղաքը հայտնի է իր մեծ և հինավուրց հուշարձաններով, որոնք պատկանում են պատմության բոլոր ժամանակաշրջաններին:

Ռիո-դե-Ժանեիրո: Կան մարդիկ, որ ասում են, թե Աստված ստեղծել է աշխարհը 6 օրում, իսկ 7-րդ օրը ստեղծել Ռիո-ն:

Ֆլորենցիա: Իտալական Վերածննդի խորհրդանիշներից համարվող այս քաղաքը հայտնի է իր թանգարաններով և պալատներով: Այնուամենայնից տպավորիչը հենց այս ամբողջի համադրությունն է:

Վարկանշային ցուցակում մյուս 5 տեղերը զբաղեցրել են` Հռոմը, Ամստերդամը, Լիսաբոնը Բուդապեշտը, Բրյուգգեն:



