Մոսկվան վերահաստատում Է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը
INTERNATIONAL NEWSՄոսկվան վերահաստատում Է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք քանիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք Է վճռվի բանակցությունների ճանապարհով,-ասել Է նա:-Վերահաստատում ենք որպես միջազգային միջնորդ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կողմերին ամբողջական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը այդ նպատակի իրականացման գործում»:
«ԱԳ նախարարության օրակարգից, նախարարության ղեկավարության մակարդակով շփումներից այդ թեման չի հեռանում, դրան առաջնային ուշադրություն Է դարձվում այս ժամանակահատվածում»,-հավելել Է Զախարովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



