Լեյբորիստ Սադիք Հանը առաջատարն է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում
INTERNATIONAL NEWSԼեյբորիստական կուսակցությունից թեկնածու Սադիք Հանը առաջատարն Է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 45 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպիսով՝ նա կարող Է դառնալ պատմության մեջ առաջին մուսուլմանը, որը կգլխավորի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի վարչակազմը: Այդ մասին վկայում են տրված քվեաթերթիկների շուրջ 60 տոկոսի հաշվման տվյալները:
Պահպանողական կուսակցությունից նրա ընդդիմախոս Զաք Գոլդսմիթը առայժմ հավաքում Է ձայների 35 տոկոսը: 10 տոկոսի առավելությունը Հանին դարձնում Է Լոնդոնի քաղաքագլխի աթոռի համար ընտրարշավի ակհայտ առաջատարը: Հաջողության դեպքում լեյբորիստները վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ իրենց թեկնածուին կհաստատեն այդ կարեւոր պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



