Չեմպիոնների լիգա. Գարեթ Բեյլը՝ շաբաթվա լավագույն խաղացող
SPORTՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ, Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն խաղացող։ Բեյլը ստացել է ձայների 63 տոկոսը, Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 37 տոկոսը։
Հիշեցնենք, որ Բեյլի հարվածից եւ անդրադարձից հետո գնդակը հայտնվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Անգլիայում կայացած առաջին խաղում, գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։
Մադրիդի «Աթլետիկոն» Մյունխենում «Բավարիային» պարտվեց 1։2 հաշվով։ Մրցակցի խաղադաշտում Գրիզմանի գոլը վճռական նշանակություն ունեցավ։ Մադրիդում կայացած առաջին խաղում Սիմեոնի գլխավորած թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Իսպանական թիմը եզրափակիչում է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



