Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Երազում եմ ունենալ հինգ կամ վեց երեխա. Արամ Mp3-ն` ստեղծագործական ուղու և անձնական կյանքի մասին

INTERVIEW

«Արմենպրես»-ը և «Լոֆթ» կենտրոնը «Պատվերով հարցազրույց» նախագծի շրջանակներում հյուրընկալեցին երգիչ և դերասան Aram Mp3 -ին: Նրա հետ հարցազրույցը պատվիրել էր դերասանուհի Տոմա Պետրոսյանը:

-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր կարիերան, և արդյոք պատկերացնում էիք, որ հետագայում կներկայացնեք Հայաստանը Եվրատեսիլ երաժշտական մրցույթում, կնկարահանվեք լիամետրաժ ֆիլմում՝ մարմնավորելով հանրապետության «առաջին դեմքին»:

Արամ Mp3 -  Իրականում շատ տարերայնորեն է ստացվել որ հայտնվել եմ այս ասպարեզում: Ես այն մարդկանցից եմ, ով կասկածանքով է վերաբերվում ճակատագիր ասածին, բայց իմ կյանքում մասնագիտությունը շատ հետաքրքիր ճանապարհ ունեցավ: Ինքս շատ եմ սիրում բեմ, տեսախցիկ, երգ, երաժշտություն: Այնպես ստացվեց, որ սկսեցի ակտիվ ներգրավվել ուրախների և հնարամիտների ակումբում, հետագայում այդ ամենը դրաձավ ավելի լուրջ, ստեղծվեց «32 ատամ» նախագիծը, այնուհետև «Վիտամին»-ը, այնուհետև համերգները: 

Չեմ կարող ասել, թե կոնկրետ նպատակ եմ ունեցել և շատ աշխատել եմ այդ ուղղությամբ: Ինձ մոտ ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել: Այն ժամանակ հաճելի անքուն գիշերներ էինք անցկացնում, ոգևորված աշխատում էինք: Իսկ հիմա գիշերները չենք քնում, որովհետև ստիպված ենք աշխատել, քանի որ տարիների ընթացքում խնդիրները շատանում են:

-Շատ են խոսում այն մասին, որ «Առաջին դեմք» ֆիլմի սցենարը վերցված է «Սլուգա նառոդու» բազմասերիանոց ուկրաինական ֆիլմից, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորում է Վլադիմիր Զելենսկին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Արամ Mp3 -  Անկեղծ ասած ես այդ ֆիլմը չեմ տեսել: Համացանցում նկատել եմ, որ շատերն են համեմատում այդ կինոնկարի հետ, բայց համեմատականներ կարելի է տանել տարբեր ֆիլմերի հետ: Դասական «Принц и нищий» ստեղծագործության տարբերակն է, այսինքն մարդը չունի ոչինչ, ստանում է ամեն ինչ և իրեն տրվում է հնարավորություն փոխելու ու ստեղծելու իր պատկերացրած երկիրը:

-Կա՞ այնպիսի շրջան Ձեր անցած կյանքում, ուր կցանկանայիք վերադառնալ:

Արամ Mp3 -  Նման մտքեր ինձ այցելում են տարին մի քանի անգամ, դրանք կապված են նրա հետ, որ իմ անձնական կյանքը միայն իմ անձնականը չէ: Շատ հաճախ չեմ կարողանում անել այնպես, ինչպես օրինակ իմ ընկերները, որոնց աշխատանքը ավարտվում է ժամը 18:00-ին և հանգիստ գնում են տուն: Իհարկե, ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Ի տարբերություն իմ ընկերների, ես ռոբոտացված աշխատանք չեմ անում, ավելի ազատ եմ և այդ հարցում տասով զրո հաղթում եմ նրանց: Սակայն մեկ ուրիշ հարցում զիջում եմ, երբ նրանք կարողանում են շաբաթ և կիրակի օրերին կազմակերպել «Long w eekend» և ընտանիքի անդամների հետ գնալ քաղաքից դուրս և ժամանակ անցկացնել:
Ես ունեմ հիանալի ընտանիք, բայց գերզբաղվածության պատճառով չեմ հասցնում շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:

-Ավելի շատ ո՞ր ուղղությունն եք նախընտրում Ձեր մասնագիտությունների ցանկում:

Արամ Mp3 - Առաջնահերթ միանշանակ երաժշտությունը, երգը, սիրում եմ «Stand Up» հումորի ժանրը: Առաջին իմ ֆիլմը՝ «Առաջին դեմք», որտեղ ես մարմնավորել եմ գլխավոր հերոսին: Իրականում հուզմունքս մաքսիմալ աստիճանի է հասել: Ֆիլմի նկարահանումների ժամանակ ինձ համար կար խնդիր, որը ես պետք է հաղթահարեի: Ինձ վրա շատ մեծ պատասխանատվություն էր դրված, ես խաղում եմ գլխավոր կերպար, այն էլ երկու գլխավոր կերպար, ովքեր մեկը մյուսից ժամանակի ընթացքում պիտի տարբերվեին: Այսինքն մարդ ով «բառադի» անձնավորություն է և ժամանակի ընթացքում նա դառնում է նախագահ, մնալով նույն «բառադի»-ն, բայց հետագայում աստիճանաբար նա փոխվում է և վերածվում իր պատկերացրած նախագահին:

-Հարցազրույցներից մեկում Դուք նշել էիք, որ առաջկայում սպասվող ձեր համերգին հանդիսատեսին սպասվում են անակնկալներ։ Կբացահայտե՞ք, թե ինչ է սպասվում հանդիսատեսին։ 

Արամ Mp3 -  Համերգը ունի հրաշալի կազմակերպչական թիմ: Ես մենակ չեմ աշխատում համերգի կազմակերպման հարցերով: Ունենք համերգի գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գրիգորյանը, գրաֆիկական դիզայներ՝ Մայիս Հայրապետյանը, հագուստի դիզայներ Դիանա Շատվերյանը և այլոք:

Մենք բեմի վրա փորձել ենք ստանալ մի այնպիսի տրամադրություն, որպեսզի հանդիսատեսը իրեն զգա բեմի վրա: Փորձել ենք օգտագործել 3D էֆեկտներ, ինչի շնորհիվ, առանց 3D ակնոցի, ակնդիրը իրեն կարող է զգալ այսպես ասած «համերգի մեջ»: Լինելու է ահռելի LED էկրան 17 մետր երկարությամբ, որը դրված է լինելու անմիջապես իմ մեջքի հետևում և իմ երգերն ու շարժումները հիմնականում սինխրոնանալու են էկրանի պատկերների և անիմացիոն տեսանյութերի հետ: Նույնիսկ նման բան Հայաստանում առաջին անգամ է արվում: մտավախություն ունեմ, որ հանդիսատեսը ավելի շատ էկրանին ուշադրություն կդարձնի:

-Ֆեյսբուքում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Դուք պատկերված եք կանանց և աղջիկների հետ։ Դա համերգի գովազդային արշավի համա՞ր է։

Արամ Mp3 -  Այո, մենք սոցիալական ցանցերի միջոցով համերգի գովազդային ակցիա ենք իրականացնում՝ գեղեցկության սրահում, դիմահարդարման սրահում, այգում, պոնչիկանոցում և այլ վայրերում, որտեղ ես մեկ հատ ծաղիկ ձեռքիս նկարվում եմ աղջիկների հետ: Հետո իհարկե հարցնում են, - «Ո՞ր ալիքով կարող ենք տեսնել», ասում եմ «ֆեյսբուքով»:

-Ո՞վ կամ ովքե՞ր են Ձեր սիրած արտիստները:

Արամ Mp3 - Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ իմ կյանքի տարբեր փուլերում եղել են արտիստներ, ովքեր ինձ վրա ազդեցություն են թողել: Հումորային ժանրում մինչ օրս, ինձ համար, լավագույն դերասանը Ջիմ Քերին է: Կարող է պրիմիտիվ հնչել բայց ինձ համար շատ լուրջ դերասան է Լեոնարդո ԴիԿապրիոն, ում խաղը ես շատ եմ հավանում:

Շատ արտիստներ կան, ովքեր իրենց հետքն են թողել իմ հետագա ճանապարհին: Օրինակ երգիչներից՝ Մայքլ Ջեքսոն, Սթիվի Ուոնդեր, Ռեյ Չարլզ, Սթինգ և այլք: Այս արտիստներից կարելի է շատ բաներ սովորել, որոնք պետք են գալիս քեզ ապագայում:

-Ի՞նչ երազանք ունեք:

Արամ Mp3 - Երազանքներ շատ ունեմ: Երազում եմ ունենալ հինգ կամ վեց երեխա: Երազում եմ, որ մեր երկիրը տարբեր բնագավառներում կարողանա մրցել այլ երկրների հետ: Ցանկություն ունեմ, որ մեր արտիստները, մարզիկները և այլք, դուրս գան միջազգային ասպարեզ, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանը: Ուզում եմ, որ Հենոներ շատ լինեն մեր երկրում և տարբեր բնագավառներում:

Լևոն Դադասյան

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution