Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական թեկնածուն
INTERNATIONAL NEWSԼոնդոնի քաղաքապետ է ընտրվել Լեյբորիստական կուսակցության թեկնածուն՝ պակիստանցի միգրանտների որդի Սադիկ Խանը:
Նա պատմության մեջ կմտնի որպես բրիտանական մայրաքաղաքի առաջին մահմեդական քաղաքապետը: Ըստ Reuters-ը, նա առաջատար է 98.7% ձայների հաշվարկի արդյունքում: Սադիկ Խանի օգտին քվեարկել է ընտրողների 44%-ը, պահպանողականների թեկնածու Զաք Գոլդսմիթի օգտին՝ 35%-ը:
Lenta-ի փոխանցմամբ, Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում Խանը կփոխարինի պահպանողական Բորիս Ջոնսոնին, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի մայիսի 4-ից՝ երկու ժամկետով:
46-ամյա Սադիկ Խանը մասնագիտությամբ իրավաբան է, մասնագիտանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նախկինում նա գլխավորել է տեղական ինքնակառավարման հարցերի, այնուհետեւ՝ տրանսպորտի նախարարությունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



