Հոնկոնգ ուղեւորվող օդանավը հայտնվել է մրրկայնության գոտում
INTERNATIONAL NEWSHong Kong Airlines ավիաընկերության Airbus A330-200 օդանավը, որը ինդոնեզական Բալի կղզուց ուղեւորվում էր Հոնկոնգ, ընկել է ուժեղ մրրկանության գոտի Բորնեոյի վրայով անցնելիս: Օդանավի 17 ուղեւորները տուժել են, հայտնել է Բալի կղզու Միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Նգուրախ Ռայը:
«Տասնյոթ մարդ է տուժել, 12-ին պետք է հիվանդանոց տեղափոխել հետագա բուժման համար, հինգ մարդ էլ օգնություն է ստացել օդնավակայանի կլինիկայում ու արդեն դուրս է գրվել »,- հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը AFP գործակալությանը:
Օդանավում 204 ուղեւոր կար ու անձնակազմի 12 անդամ: Տուժածների մեծ մասը կարողացել է ինքնուրույն դուրս գալ օդանավից: Օդանավը նույնպես զգալիորեն վնասվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



