Լոնդոնի քաղաքապետ է դարձել մուսուլման գործիչ Սադիք Խանը
INTERNATIONAL NEWSԼոնդոնի քաղաքապետ է ընտրվել լեյբորիստ գործիչ Սադիք Խանը, ով այդպիսով պատմության մեջ մտավ որպես Միացյալ Թագավորության մայրաքաղաքի առաջին մահմեդական քաղաքապետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քվեարկության արդյունքում Հանը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, արիստոկրատ և մուլտիմիլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35 տոկոս:
Լոնդոնի 46-ամյա քաղաքապետը ծագումով պակիստանից է: Հայրը 25 տարի աշխատել է որպես ավտոբուսի վարորդ: Ժամանակին Հանի տատն ու պապը Հնդկաստանից գնացել են Պակիստան, իսկ նրա ծնողները Պակիստանից մեկնել են Մեծ Բրիտանիա: Ընտանիքը 8 երեխաներով բնակվել է անապահովների համար նախատեսված բնակարարում: Մասնագիտությամբ Խանն իրավաբան է` մասնագիտացած մարդու իրավունքների ոլորտում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



