Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


«Ինչքան հնարավոր է լինում՝ կռվում է, մինչև վերջին փամփուշտը կրակում է, ու…». Արցախում զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանի հայրը մանրամասներ է պատմում որդու վերջին կռվից (լուսանկարներ, տեսանյութեր)

PHOTO

«Ինչքան հնարավոր է լինում՝ կռվում է, մինչև վերջին փամփուշտը կրակում է, ու…». Արցախում զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանի հայրը մանրամասներ է պատմում որդու վերջին կռվից«Ինչքան հնարավոր է լինում՝ կռվում է, մինչև վերջին փամփուշտը կրակում է, ու…». Արցախում զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանի հայրը մանրամասներ է պատմում որդու վերջին կռվից«Ինչքան հնարավոր է լինում՝ կռվում է, մինչև վերջին փամփուշտը կրակում է, ու…». Արցախում զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանի հայրը մանրամասներ է պատմում որդու վերջին կռվից

168.am-ը գրում է.

Արցախում զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանը չհասցրեց զորամասում Սպարապետ Վազգեն Սարգսյանի փոքրիկ թանգարանը բացել, որի համար խնամքով հավաքել էր Սպարապետի նկարներն ու նրա մասին պատմող նյութերը, որոնք այժմ պահվում են Արգիշտիի սենյակում:

Քառօրյա պատերազմում անհայտ կորած Արգիշտի Գաբոյանի մարմինն ապրիլի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո ադրբեջանական կողմը վերադարձրել էր հայկական կողմին:

Արգիշտին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Մայիսի 13-ին նա կդառնար 25 տարեկան: 168.am-ի հետ զրույցում հերոսի մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, պատմում է, որ դեռ մանկուց որդին սիրել է բանակը և զինվորական հոր հետ միշտ գնացել է ջոկատի հավաքներին: Այդ այցերից մեկի ժամանակ էլ հանդիպել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին, զրուցել հետը ու այդ օրվանից մեծ համակրանք տածել Սպարապետի նկատմամբ. Արգիշտին այդ ժամանակ 6 տարեկան էր: «Մայիսի 9-ին պետք է Վազգեն Սարգսյանի թանգարանը բացեր իրենց զորամասում, էն էլ չբացեց…»,- ասում է մայրը:

argsiht 3

argisht2

Դպրոցն ավարտելուց հետո Արգիշտին հստակ գիտեր՝ ուզում է զինվորական դառնալ և ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության էր անցել Թալիշում: Տիկին Հասմիկի խոսքով՝ Արգիշտին շատ էր սիրում Թալիշը. «Ես ուզում էի, որ ինքն ամուսնուս հետ Քարվաճառում ծառայեր: Ինստիտուտն ավարտելուց հետո վիճակահանության ժամանակ ամուսինս Քարվաճառից եկավ, որ խոսենք՝ տղաս էլ Քարվաճառ գնա, բայց Արգիշտս դուրս եկավ, ասաց, թե ծնողներին չեն թողնում մասնակցել վիճակահանությանը: Սակայն մեզ խաբեց, խաբեց ու միանգամից Թալիշ գնաց, չէր ուզել Քարվաճառ գնալ»:

Հայրը՝ Արծվի Գաբոյանը, հանդիպել էր որդու հետ հենակետում ու մանրամասներ պատմեց վերջին հանդիպման ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի մասին. «Այնպես պատահեց, որ ապրիլի 2-ի լույս 3-ի առավոտ ես այդ հատվածում եղա: Արգիշտիիս երբ հանդիպեցի՝ ժպտալով ասաց. «Պապ, էս ինչի՞ ես եկել էստեղ»: Ինքը մտածեց, թե մենակ եմ գնացել, բայց մենք ամբողջ ստորաբաժանումով էինք գնացել: Պատասխանեցի, որ մենակ չեմ, մեր բոլոր տղերքով ենք: Երկրորդ բառն էր՝ պապ, գյուղն ավերեցին: Հարցրի՝ տունը շա՞տ է վնասվել, հնարավո՞ր է ապրել, պատասխանեց, թե ապակիներն են կոտրվել, բայց ապրել հնարավոր է: Ասի՝ բա պատերազմ է, բա ի՞նչ ես ուզում, տղա ջան: Հետո ասաց, թե հրամանատարը հրաման է տվել, որ դիրք բարձրանան, ինքն էլ իր զորքին հրահանգավորեց, որ շարվեն, ու հետները գնաց: Ես էլ հետևից գնացի: Հետո կանգնեցի, ինձ գրկեց, ասաց՝ պա, էլ մի արի, գնա: Համբուրվեցինք, իրար հաջողություն մաղթեցինք, ու հեռացավ… Ես կանգնած նայեցի հետևից, ինքը մի 30 քայլ գնաց, հետո շուռ եկավ, ժպտալով ինձ նայեց (մոր խոսքով՝ Արգիշտին հազվադեպ էր ժպտում.- Ռ.Մ.) ու թեթև քայլերով հեռացավ…

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive