Վանաձորի առաջին քաղաքապետի վիճակը միջին ծանրության է, նա տեղափոխվել է Երեւան, անդամահատել են ոտքը
SOCIETYԼեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում ծանր վիրավորում ստացած՝ Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ:
Հոսպիտալից NEWS.am-ին տեղեկացրին, որ նրա վիճակը միջին ծանրության է, կայուն:
Նշենք, որ նրան վիրահատել էին, հեռացրել ոտքը:
Նշենք, որ 61-ամյա Անդրանիկ Հարությունյանը Արցախ էր մեկնել կամավորական ջոկատի մարտիկների հետ: Նրա զինակից ընկերը մարտադաշտում ականի պայթյունից վիրավորվել է, նա ցանկացել է օգնել ընկերոջը, այդ ժամանակ էլ վիրավորվել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



