Ընկերությունների լոգոտիպերն ու դրանց գաղտնի նշանակությունները. Լուսանկարներ
LIFEՅուրաքանչյուր արտադրանքի վրա մենք տեսնում ենք պատրաստող ընկերության լոգոտիպը: Մենք արդեն այնքան ենք սովորել դրանց տեսքին, որ արդեն չենք էլ մտածում, թե ինչ են դրանք նշանակում: Իսկ լուրջ ընկերությունների լոգոտիպի արտադրության վրա ծախսվում են բազմաթիվ տարիներ և մի քանի միլիոն դոլար:

1. «Fedex» Ընկերության լոգոտիպը արտաքնապես բավականին պարզ է: Նարնջագույն և վարդագույն մեծ տառեր: Թվում էր, թե շատ պրիմիտիվ է: Ուշադիր նայեք, Լոգոտիպում «Е» և «Х» տառերը սլաք են առաջացնում: Դրա վրա քչերն են ուշադրություն դարձնում , բայց ենթագիտակցական մակարդակում այն հոյակապ է գործում և առաջացնում է արագության ու պրոֆեսիոնալիզմի զգացողություն:

2. Շատերը կարծում են, որ Mcdonald’s արագ սննդի ցանցի լոգոտիպի ստեղծման ժամանակ ուղղակի վերցրել են «М» տառը, այն մեծացրել են և ոսկեգույն ներկել են: Դա ճիշտ է միայն մասամբ: Այդ էմբլեմը հոգեբանական բնույթ է կրում: Ըստ Ֆրեյդի նման ձևը խորհրդանշում է կնոջ կերակրող կուրծք:

3. Լոնդոնի թանգարանում հնարավոր է տեղեկանալ թանգարանի ստեղծման պատմության մասին հին ժամանակներից մինչև մեր օրերը: Այդ պատճառով էլ նրանց լոգոտիպը համապատասխանում է: Յուրաքանչյուր շերտը տարբեր ժամանակների երկրաբանական սահմաններն են: Հիմնավորված է նաև վառ վառ գույների օգտագործումը երիտասարդության գրավման համար:

4. «Adidas» սպորտային զարգացող խանութների ցանցի անունը առաջացել է դրանց հիմնադրի Ադոլֆ Դասսլերի անունից: Լոգոտիպը բազմիցս փոփոխվել է, բայց իր մեջ միշտ երեք գիծ է ունեցել: Ներկա դրութմաբ դրանք թեքված են և եռանկյուն են առաջացնում: Դա այն խոչընդոտների խորհրդանիշն է, որոնք պետք է հաղթահարի յուրաքանչյուր մարզիկ:

5.1800-ական թթ երկու նավագնացության ընկերությունների միավորման հետևանքով առաջացել է «Mitsubishi» ընկերությունը: Նոր ընկերության լոգոտիպը ստեղծվել էր նախորդ երկուսի խառնուրդից՝ երեք կաղնիներից և երեք ադամանդներից: Լոգոտիպի կարմիր գույնը խորհրդանշում է ընկերության վստահությունը իր արտադրանքի նկատմամբ:

6. «Google» լոգոտիպը բաղկացած է միայն տարբեր գույներով ներկված լոգոտիպերից: Բայց այն էլ ուղիղ կապ ունի ընկերության իմջի հետ: Դիզայներների նպատակը առանց հատուկ էֆեկտների լոգոտիպի ստեղծումն էր, որպեսզի փոխանցեին այն փաստը, որ այն բավականին խաղարկային բնավորությամբ դինամիկ զարգացող ընկերություն է:

7. 2008 թ-ին մշակված Animal Planet լոգոտիպում ստեղծողները կանաչի տարբեր երանգներ են օգտագործել, և առաջին տառը պատահաբար չեն շրջել: Այն խորհրդանշում է ջունգլին և զգայարանները:

8. Շատերը գիտեն, որ NBC-ի լոգոտիպը սիրամարգրի բաց թողնված պոչն է: Բայց ինչո՞ւ է այդպես ստացվել: Կա պակված է նրա հետ, որ երբ արտադրվում էր դիզայներական գյուտարարությունը NBC-ին պատկանում էր Radio Corporation of America-ին (RCA) և նոր-նոր արտադրվում էին գունավոր հեռուստացույցները: Լոգոտիպը պետք է փոխանցեր նոր սերնդի հեռուստացույցների բոլոր առավելությունները: Թիթեռի և ծիածանի նման լոգոտիպերը մերժվել էին որպես ոչ բավարար կրեատիվ: Արդյունքում, ընտրությունը կանգնել է սիրամարգի պոչի վրա:

9. Amazon կայքի լոգոտիպը արտաքնապես պարզ է: Բայց այն էլ ունի գաղտնի նշանակություն: Նարնջագույն սլաքը խորհրդանշում է կայքում գնումներ անողների գոհունակ ժպիտը: Բացի այդ ուշադրություն դարձրեք , որ սլաքը ձգվում է «А»-ից մինչև «Z»: Դրանք լատինական այբուբենի առաջին ու վերջին տառերն են և գաղտնի ակնարկ կա, որ կայքում հնարավոր է գտնել ամեն-ինչ:

10. Pepsi ընկերությունը բազմիցս փոխել է իր լոգոտիպը: Այսօր այն շրջանի տեսք ունի, որ բաղկացած է տարբեր գույների (կարմիր և երկնագույն) կեսերից, որոնք բաժանված են ալիքաձև սպիտակ գծով: Գույները նպատակադրված օգտագործվել են ամերիկյան դրոշի գույներով: Լոգոտիպի ընտրությունը կապված է Պիֆագորի տեսության, Երկրի մագնիսական տասշտերի, հարաբերականության տեսության և այլնի հետ:



